Հայաստանի և Հունաստանի երկկողմ օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում։ Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ իր հույն գործընկերոջ այցը Հայաստանի համար կարևոր էր այս ժամանակաշրջանում։ «Հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունը, իհարկե, գալիս է դարերի և հազարամյակների խորքից․ հայկական և հունական պետությունները սերտ համագործակցել ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԵՄ
Հայաստանը ԵՄ-ում առանց թույլտվության բնակվողների հարցով ստացել է 411 հետընդունման հայց
Հայաստանը Եվրամիության երկրներից նախորդ տարի ստացել է 411 հետընդունման (ռեադմիսիայի) հայցեր՝ դրական պատասխանի արժանացնելով դրանց ավելի քան 92 տոկոսը: Այդ մասին ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ավստրիայի դաշնային կառավարության միջեւ` «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի ...
Կարդալ ավելին »Երևանում կկառուցվի ԵՄ չափանիշներով նոր աղբավայր
Երեւանում կստեղծվեն Եվրամիության չափանիշներին համապատասխան աղբավայրեր, կփակվեն այն աղբանոցները, որոնց արդիականացումը կդիտվի ոչ նպատակահարմար: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Նախագիծը կիրականացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ: Նախատեսվում է նաեւ ՎԶԵԲ աջակցությամբ «Հայաստանի 8 մարզի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակում կգոտիավորվի ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, կստեղծվի ինստիտուցիոնալ եւ կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետեւ ...
Կարդալ ավելին »Քննարկվել է կրթության ոլորտում ԵՄ բյուջետային աջակցության ծրագիրը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ՝ քննարկելու ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի կրթության բաղադրիչը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել Եվրամիության հետ շարունակական համագործակցությունը կրթության ոլորտի բարեփոխումների ...
Կարդալ ավելին »Հայաստանը կողմ է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին. ԱԳ նախարար
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։ Նախարարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. «Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք հանդիպելու և անկաշկանդ քննարկում ունենալու ԱլԳ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և կիսվելու այս ձևաչափի ապագայի վերաբերյալ մեր գաղափարներով։ Հաշվի առնելով վերջին մի քանի ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն կավելացնի իր դիտորդների թիվը Հայաստանում՝ հասցնելով 209-ի
Եվրոպական Միությունը կավելացնի Հայաստանում իր դիտորդների թիվը ՝ 138-ից հասցնելով 209-ի։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Դուք գիտեք,որ մենք հիմա աշխատում ենք Հայաստանի հետ մեր հարաբերություններն ուժեղացնելու վրա։ Ես տեսնում եմ, որ Հայաստանը զգում է մեզ հետ համագործակցությունն ընդլայնելու օգուտները, և մենք պատրաստ ենք դրան դրական արձագանքելու։ Որպես գործակցության ընդլայնման ...
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական նախաճաշին
Բրյուսելում մեկնարկել է ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Խորհրդի նիստի շրջանակներում տրվել է ոչ պաշտոնական նախաճաշ, որին մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը։ «Սա լավ առիթ է ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ ու նաև հնարավորություններ, ձգտումներ մենք ունենք։ Սա լավ հնարավորություն է ներկայացնելու ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն 2 մլն եվրո կհատկացնի ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության համար
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ €2 մլն արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռքբերմանը: Նշվում է, որ պոմպերը կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը ...
Կարդալ ավելին »ԱԳ փոխնախարարը՝ վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ բանակցություններ սկսելու ԵՄ որոշման մասին
Հայաստանը ողջունում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում ԵՄ ԱԳ նախարարների որոշմանն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Փոխնախարարը նշել է, որ վիզաների ազատականացման հարցը Հայաստանի և ԵՄ-ի օրակարգի ամենաբարդ խնդիրներից մեկն է։ «Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշումը վերաբերում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման ...
Կարդալ ավելին »Վրաստանի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին
Եվրամիությունը ճանաչեց Վրաստանի լիիրավ անդամակցության ապագան եվրոպական ընտանիքում և ևս մեկ անգամ հաստատեց իր անսասան աջակցությունը երկրի ձգտումներին և եվրոպական ընտրությանը: Ինչպես տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ 2023 թ․ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց հաշվետվություն Վրաստանի կողմից այն 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովը Եվրոպական ...
Կարդալ ավելին »