Հանքարդյունաբերողների հետ պետության պարտնյորությունը պետք է ֆոնդի միջոցով ներդնել արտահանման սեկտոր․ Միրաքյան

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դոլարի կուրսի անկման հետևանքով արաջացած խնդիրներին և առաջարկել լուծումներ։

Ստորև ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ․

 «Դոլարի կուրսը ստաբիլ շարունակում է ընկնել՝ շարունակելով վնասել մեր արտահանողներին: Ի՞նչ անել:

1. Աջակցել արտահանողներին: Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս:

2. Ավելացնել հարկերը բոլոր այն ներկրվող ապրանքների նկատմամբ, որի արտադրությունը մենք ունենք: Դա մի կողմից արժեզրկվող դոլարի ֆոնին կհավասարակշռի ներկրողների ստացած առավելություններ, մյուս կողմից կօգնի հայ արտադրողներին գոնե ներքին շուկայում իրենց ամուր զգալ, լրացնել արտահանման կորուստները: Պլյուս կարող է պատճառ դառնալ շատ ներկրողների վերափոխմանն արտադրողի ու արտահանողի:

3. Աջակցել արտահաղներին, ֆինանսավորելով տարբեր երկրների դիստրբյուտորների, վաճառողների բիզնես տուռերը Հայաստան: Ամիսը մի երկրի վաճառողների այցելություն կազմակերպել կամ ֆինանսավորել կազմակերպիչներին: Հաստատ տուրիստականներ կլինեն, որ կկարողանան դա անել:

4. Վերջերս մեր պետությունը պարտնյոր է դառնում հանքարդյունաբերության մեծ ընկերություններին: Այդ պարտնյորության ոչ թե ուղղակի գնա բյուջե ու ծախսվի սպառման վրա, այլ ֆոնդի միջոցով ներդնել տնտեսության արտահանման սեկտոր: Մոտավոր էդպես է գործում Սաուդիան Արաբիայի PIF-ը, (Public investment fund), որտեղ հոսում է իրենց ամենամեծ նավթային ընկերության, Saudi Aramco-ի շահույթները, հետո այն ներդրում են ինչպես իրենց տնտեսության, այնպես էլ իրենց տնտեսությանը հետաքրքրող միջազգային բիզնեսներում: Էն երկար քաղաքը հենց էդ ֆոնդով են կառուցում:

Տնտեսությունը կանգնած է արտահանողների ուսերին, պետք է ամեն գնով ուժեղացնել աչտահանողներին, օգնել դիվերսիֆիկացնել ու մեծացնել արտահանումը»: 

ajax-loader