«Չաարատ Կապանում» նշել են Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը

Ավանդույթի համաձայն՝ «Չաարատ Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը ընկերության մի շարք աշխատակիցների հանձնել է շնորհակալագրեր և դրամական պարգևներ մասնագիտական բարձր վարպետության, բարեխիղճ աշխատանքի, արտադրության արդյունավետության բարձրացման գործում ներդրում ունենալու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Չաարատ Կապանի» ֆեյսբուքյան էջը։

Մասնագիտական տոնի առթիվ ընկերության 3 աշխատակիցներ էլ Հայաստանի Հանրապետության լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության կողմից պարգևատրվել են միության հուշամեդալով ու դրամական պարգևով։

ajax-loader