Գնահատված աշխատանք․ ԶՊՄԿ-ում տարիների վաստակ ունեցող քաջարանցիները պարգևատրվեցին հուշամեդալներով

ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հուշամեդալներով պարգևատրվեցին կոմբինատի վաստակաշատ հինգ աշխատակիցներ՝ ձեռնարկության նախկին տնօրեն Ռոման Նավասարդյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, եռահատորյակի հեղինակ Սոսիկ Դավթյանը, քիմիական լաբորատրիայի նախկին ղեկավար Ռիմա Սարգսյանը, ֆինանսական բաժնի նախկին ղեկավար Մեժլում Հակոբյանը, հարստացուցիչ ֆաբրիկայի նախկին աշխատակցուհի Սոֆիկ Աբրահամյանը։

Շնորհավորելով քաջարանցի հանքագործներին հոբելյանի առթիվ՝ Միության տնօրեն Վոլոդյա Կիրակոսյանը նշեց, որ կոմբինատի կոլեկտիվը 70-ամյա գործունեության ընթացքում բազում փառապանծ գործեր է կատարել՝ մշտապես քայլելով հանրապետության առաջավոր ձեռնարկությունների շարքում, մեծապես նպաստելով երկրի տնտեսական հզորացմանն ու մարզի բնակչության բարեկեցությանը։

«Խորհրդանշական է, որ մեր միության ստեղծման գաղափա՛րն էլ այստեղ է ծնվել և կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ու նախկին գլխավոր ինժեներ Բորիկ Մկրտչյանի ջանքերի շնորհիվ կյանքի ուղեգիր ստացել։

Այսօր ոլորտի մարդկանց համար կրկնակի տոն է, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսի երրորդ կիրակին մեր երկրում նշվում է որպես հանքագործի և մետալուրգի օր, որի առթիվ ևս շնորհավորում եմ բոլորիս»,- հավելեց Վոլոդյա Կիրակոսյանը։  

ajax-loader