Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), սույնով հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց: ԶՊՄԿ-ի հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԶՊՄԿ
Ո՛չ ԶՊՄԿ-ն, ո՛չ էլ նրա բաժնեմասի սեփականատերն ընթացող վարույթի հետ առնչություն չունեն. պարզաբանում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն մեկնաբանել է փաստը, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տեղյակ է ընթացող քրեական վարույթի վերաբերյալ տարածվող պաշտոնական տեղեկատվության մասին։ Ընթացող քրեական վարույթի առկայության պայմաններում դեռևս զերծ ենք մնում դրա շուրջ ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպաններն այցելեցին ԶՊՄԿ
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այցին մասնակցում էին «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը , «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը և «Բնապահպանական և կայուն արտադրության ու սպառման ոլորտի խումբ» ՀԿ նախագահ Քնարիկ Հովհաննիսյանը։ Այցը հաջորդեց միություն-բնապահպան ՀԿ-ներ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև ...
Կարդալ ավելին »ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության շահառուն դարձել է ԶՊՄԿ բաժնետեր․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Կարեն Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։ Նշված՝ հանցավոր ճանապարհով, ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ–ն չի զիջում առաջատարի դիրքը. ՊԵԿ-ը հրապարակվել է 100 խոշոր հարկատուների ցանկը
Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2023 թվականի երրորդ եռամսյակում շուրջ 52.4 մլրդ դրամ է վճարել պետբյուջե։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հուլիս–սեպտեմբեր ամիսների 100 խոշոր հարկատուի ցանկը։ Այդ ցանկը հաճախ գլխավորող ԶՊՄԿ–ն նախորդ կիսամյակում իր դիրքը զիջել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որն այժմ 2-րդ տեղում է։ Ընկերությունը շուրջ 39.5 մլրդ դրամ ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն աջակցում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Այդ մասին կոմբինատը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։ «ԶՊՄԿ-ն սերտ համագործակցում է Սյունիքի մարզպետարանի, Սյունիքի համայնքապետարանների, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ՝ մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու ուղղությամբ։ Կազմավորվել է աշխատանքային խումբ՝ օգնության աշխատանքները համակարգելու նպատակով։ Ընկերության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համակարգող մարմինների հետ և տեղում մասնակցում են տեղահանված ...
Կարդալ ավելին »Բնապահպանության գծով Հայաստանը 180 երկրների շարքում 56-րդն է, Ադրբեջանը՝ 104-ը․ «Հրապարակ»
Ադրբեջանական լրատվամիջոցները թիրախավորել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ ռեպորտաժներ են պատրաստել, որոնցում տարածքի բնակիչները բողոքում են հանքի գործունեությունից։ Ըստ նրանց՝ կոմբինատը հին տեխնոլոգիաներով է գործում՝ վտանգավոր արտանետումներով, խաթարում է տարածաշրջանի էկոհամակարգը։ Այդ նպատակով ադրբեջանցիները ռուս լրագրող էին գործուղել Հայաստան, որը հարցազրույցներ էր արել հայ բնապահպանների հետ։ «Հրապարակը» թեմայի առնչությամբ ներկայացրել է բնապահպանների տեսակետը և զրուցել ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն սկսում է ընկերության համապարփակ թվայնացման նոր գործընթաց
«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության թվայնացման գծով տնօրեն Սադեկ Ազիմովին արմատներով Ուզբեկստանից է, ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ Նա ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներից է տարածաշրջանում։ Ներկայացնում ենք syuniacyerkir-ի հարցազրույցն Ազիմովի հետ։ Ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ՏՏ ֆակուլտետը, ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ, այնուհետև ուսումը շարունակել Մադրիդում, ունի MBA կոչում IE բիզնես դպրոցից: Իր կարիերայի ընթացքում աշխատել է խոշորագույն ...
Կարդալ ավելին »Քննարկել ենք լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների կրթական ծրագրերը․ Պոլիտեխնիկի ռեկտորը հյուրընկալել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենին
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը բուհում հանդիպել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հետ։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ Գրառման մեջ, մասնավորապես, նշված է․ «Այսօր Պոլիտեխնիկում հյուրընկալել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ղեկավարությանն ի դեմս գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի։ Պատվիրակության կազմում էին տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն կրկին գլխավորում է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հաջորդաբար առաջին տասնյակում են նաև «Գազպրոմ Արմենիա»-ն, «Գրանդ Տոբակո»-ն, «Ամերիաբանկ»-ը, «Արդշինբանկ»-ը, Մոբայլ Սենթր Արթ»-ը, «Փրիթի Ուեյ»-ը, «Սի Փի Էս Էներջի Գրուպ»-ը, «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Ջեյ Թի Այ ...
Կարդալ ավելին »