ԶՊՄԿ-ն շնորհավորել է բուժաշխատողի մասնագիտական օրը

Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը: ԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ժամանակներում պահանջված և բարդ մասնագիտության բոլոր ներկայացուցիչներին, մաղթում առողջություն, հաջողություններ և ձեռքբերումներ աշխատանքում, անձնական կյանքում:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ նշելով, որ բուժաշխատողները նվիրյալներ են, մասնագիտությանը տրված մարդիկ, որոնց աշխատանքը երբեք ժամանակացույցով պայմանավորված չէ․

«Մեր ընկերությունում օրենքով սահմանված կարգով գործում են բուժկետեր, որտեղ ընդգրկված բուժաշխատողները 24 ժամյա ռեժիմով հետևում են աշխատակիցների առողջության պահպանմանը:

Օրվա Կապակցությամբ ԶՊՄԿ ճաշարանի աշխատակիցներն անակնկալ մատուցեցին առողջապահական ոլորտի իրենց գործընկերներին»:

ajax-loader