25,7 միլիոն դոլարի տեխնիկա գնելու պայմանագիր ենք կնքել Komatsu-ի հետ․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Komasu-ի 24 տեսակի տեխնիկա՝ տարբեր նպատակների համար։ Այդ մասին հուլիսի 19-ին՝ Հանքագործի և մետալուրգի օրը, ԶՊՄԿ Քաջարանի բացահանքում Komasu հանքարդյունաբերական տեխնիկայի ցուցադրած շոուի ժամանակ հայտարարեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

«Միայն 2022-ին 25,7 միլիոն դոլարի 21 միավոր տեխնիկա ձեռք բերելու պայմանագիր ենք կնքել Komatsu-ի հետ։ Մեր ընկերության ամենօրյա աշխատանքում օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ և ներդնում տեխնոլոգիաներ։ Komatsu-ն շինարարական և հանքարդյունաբերական տեխնիկայի արտադրության համաշխարհային առաջատարներից է»,- ասաց Ռոման Խուդոլին:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, նա շնորհակալություն հայտնեց թիմային աշխատանքի համար։

«Մենք ցանկանում ենք, որ ԶՊՄԿ-ն ﬔր թիմի համար լինի ոչ միայն աշխատանքի վայր, այլ անընդհատ սովորելու, զարգանալու եւ մասնագիտական նոր բարձունքներ նվաճելու հնարավորություն: Այս տարի հսկայական ջանքեր են գործադրվել տեխնիկական անվտանգության, աշխատակիցների առողջության եւ անվտանգության, ինչպես նաեւ շրջակա միջավայրի կառավարմանն ուղղված գործընթացների արդիականացման ուղղությամբ: Ես վստահ եմ, որ ﬔր թիմը կարող է հաղթահարել աﬔնահավակնոտ նպատակները»,- ասաց ԶՊՄԿ գլխավոր տնօրենը:

ajax-loader