Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մեկնարկել է ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետների ուսանողների ուսումնական պրակտիկան, տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։
«Այսօր մեկնարկեց ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետների ուսանողների ուսումնական պրակտիկան մեր ընկերությունում:
Նախաձեռնել և կազմակերպել են ԶՊՄԿ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյանը և ԵՊՀ դասախոսները: Ապագա երկրաբանները Քաջարանում կլինեն երկու շաբաթ, կծանոթանան նաև տարածաշրջանի այլ հանքավայրերին, կուսումնասիրեն Սյունիքի լեռնաշխարհը:
Մենք պատրաստակամ ենք և սիրով ենք հյուրընկալում ոլորտով հետաքրքրված ապագա մասնագետներին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: