Գլխավոր հարստացուցիչի բաժնի գլխավոր տեխնոլոգ Արման Սաղաթելյանը 2003 թվականից աշխատում է կոմբինատում: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը ներկայացնում է, որ նա մեկնարկել է որպես ֆլոտատորի օգնական, էտապ առ էտապ անցել կարիերայի աստիճաններով։
Գլխավոր հարստացուցիչի բաժինը վերահսկում է ֆաբրիկայի հիմնական տեխնոլոգիական ցուցանիշները:
Առաջին հայացքից բարդ և անհասկանալի թվացող պրոցեսների ճիշտ կազմակերպման արդյունքում է ստացվում պատրաստի որակյալ խտանյութ` մետաղների պլանավորված կորզմամբ:

Երիտասարդ մասնագետը կարծում է, որ չնայած բարդությանը, ոլորտը ծերացող չէ, մեր երկրում այն հեռանկարային է և հուսանք, ապագայում կադրերի պակաս չենք ունենա:
«Առաջիկայում հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնն է, իմ և գործընկերներիս ընդհանուր նպատակն է` բարձրացնել որակական ցուցանիշները` ի նպաստ ընդհանուր գործի»,- ասում է Արման Սաղաթելյան: