ԶՊՄԿ-ն սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականցնել մարզի տարբեր բնակավայրերում` առաջնահերթությունը տալով ազդակիր համայքներին: Այս անգամ հերթը Սյունիքինն է` շրջակա բնակավայրերով: Կոմբինատն արևային վահանակներով և ջրատաքացուցիչներով կապահովի 280 տների բնակիչներին: Աշխատանքների առաջին փուլն արդեն մեկնարկել է, մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »Tag Archives: ԶՊՄԿ
ԶՊՄԿ այցելուների թիվը գերազանցել է նախորդ 5 տարվա ցուցանիշը
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հյուրընկալել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված ուսանողների, դասախոսների և գիտաշխատողների, հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Հյուսիսային և Եվրոպական համալսարաններից ժամանած հյուրերը հրահանգավորումից հետո շրջել են ընկերության արտադրական տարածքներում` բացահանքում, ծանոթացել հանքաքարի խոշոր ջարդման տեղամասում և հարստացուցիչ ֆաբրիկայում ընթացող աշխատանքային գործընթացներին: Ընթացիկ տարում ընկերության այցելուների թիվը գերազանցել է 2018-2023թթ. ընթացքում հյուրերի ընդհանուր թիվը:
Կարդալ ավելին »Ավելացել են ճանաչողական այցերը ԶՊՄԿ տարածք
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խրախուսում է ճանաչողական այցերն ընկերության տարածք, տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ Վերջին տարիներին զգալիորեն աճել է հանքի արտադրական և ոչ արտադրական տարածքներ տարբեր հետաքրքրված խմբերի այցելություները։ «Այսպես՝ 2018թ.-ին ունեցել ենք 126 այցելու, 2019թ․՝ 220, 2020թ․՝ 96, 2021թ․՝ 174, 2022թ․՝ 218, իսկ 2023թ․-ին՝ 348, իսկ այս տարվա միայն առաջին 7 ամսվա ընթացքում՝ 1599։ Ընթացիկ տարում մենք արդեն գերազանցել ...
Կարդալ ավելին »Ամառային ճամբարի մասնակիցներն այցելել են ԶՊՄԿ
«Ուսանողական ամառ 2024» Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված, արդեն ավանդույթ դարձած ամենամյա ամառային ճամբարի մասնակիցներն այցելել են ԶՊՄԿ ընկերություն: Նրանք եղել են արտադրական և վարչական օբյեկտներում` հարստացուցիչ ֆաբրիկա, մետալուրգիական և քիմիական լաբորատորիաներ, իրավաբանական, ՏՏ և ֆինանսական դեպարտամենտներ, հաղորդակցություն, ինչպես նաև անցան աշխատանքի անվտանգության համապատասխան հրաhանգավորում: Ապագա մասնագետներին հետաքրքիր էր ձեռնարկությունում իրականացվող ամեն պրոցես և գործընթաց, նրանց հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ` համապատասխան ...
Կարդալ ավելին »Մարդկային մտածելակերպում տարածքային և ժամանակային սահմանափակումներ չպետք է լինեն. այսօր Մաքսիմ Հակոբյանի ծննդյան օրն է
Այսօր լրանում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հիմնադիր և առաջին նախագահ, ԶՊՄԿ» ՓԲ ընկերության երկարամյա գլխավոր տնօրեն, հանքարդյունաբերության գիտակ Մաքսիմ Հակոբյանի 75 -ամյակը: Նրա ղեկավարման տարիները բեկումնային եղան հանքարդյունաբերության համար։ Մաքսիմ Հակոբյանը կարողացավ առաջ ընկնել ժամանակից, կանխատեսել ինժեներատեխնիկական առաջընթացը և վերազինել արտադրական գործընթացները: Նա միշտ գնահատում էր աշխատավոր մարդուն, նրա բարեկեցությունն ու առաջընթացը։ Բոլորի ընկերն էր ու բարեկամը, ավանդույթների ...
Կարդալ ավելին »170 միլիոն դրամ ԶՊՄԿ-ից՝ աջակցելու տեղահանված արցախցիներին
«Աջակցություն տեղահանված արցախցիներին» ծրագրի շրջանակում 2023 թվականի սեպտեմբերից ԶՊՄԿ-ն ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ մասին տեղեկացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ «Անցած օրն ամփոփվել է ծրագրի հերթական փուլը, որով կենցաղային տեխնիկա և կահույք էր տրամադրվում Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն, ինչպես միշտ, առաջատարն է․ 1000 խոշոր հարկատուների ցանկը
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակվել է 2024 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե է վճարվել 900.4 մլրդ դրամ, որը կազմում է ՊԵԿ կողմից վերահսկվող եկամուտների շուրջ 76%-ը, իսկ վերադարձը նվազեցնելու դեպքում` 72 %-ը: Նախորդ տարվա համեմատ 1000 խոշոր հարկ ...
Կարդալ ավելին »25,7 միլիոն դոլարի տեխնիկա գնելու պայմանագիր ենք կնքել Komatsu-ի հետ․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է Komasu-ի 24 տեսակի տեխնիկա՝ տարբեր նպատակների համար։ Այդ մասին հուլիսի 19-ին՝ Հանքագործի և մետալուրգի օրը, ԶՊՄԿ Քաջարանի բացահանքում Komasu հանքարդյունաբերական տեխնիկայի ցուցադրած շոուի ժամանակ հայտարարեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։ «Միայն 2022-ին 25,7 միլիոն դոլարի 21 միավոր տեխնիկա ձեռք բերելու պայմանագիր ենք կնքել Komatsu-ի հետ։ Մեր ընկերության ամենօրյա աշխատանքում օգտագործում ենք ժամանակակից սարքավորումներ և ներդնում ...
Կարդալ ավելին »Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Քաջարանում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին նվիրված հանդիասավոր միջոցառմանը, որը կազմակերպել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Շնորհավորելով ներկաներին օրվա կապակցությամբ՝ մարզպետը շեշտեց այն առանձնահատուկ դերն ու նշանակությունը, որ ունի հանքարդյունաբերությունը Սյունիքում։ «Այսօր դժվար է պատկերացնել մարզի տնտեսական պատկերն առանց հանքագործի և մետալուրգի աշխատանքի։ Նաև բազմաթիվ ծրագրեր ու աշխատանքներ են իրականացվում հանքարդյունաբերության հսկայի ու ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանը մասնակցել է ԶՊՄԿ կազմակերպած Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրվա տոնական միջոցառմանը
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 19-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում մասնակցել է Հանքագործի և մետալուրգի օրվան նվիրված տոնական միջոցառմանը, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Միջոցառման ընթացքում նախարարը և նրա տեղակալ Արման Խոջոյանը ներկա են գտնվել ԶՊՄԿ-ի պատմության տարեգրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև կոմբինատի 22 աշխատակիցների պարգևատրման արարողությանը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 ...
Կարդալ ավելին »