ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության շահառուն դարձել է ԶՊՄԿ բաժնետեր․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Կարեն Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Նշված՝ հանցավոր ճանապարհով, ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Միքայել Մինասյանին և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ:

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Վ.-ի նկատմամբ. մեղադրանքը՝ փողերի լվացում:

ajax-loader