Tag Archives: քրեական հետապնդում

36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 մլն ՌԴ ռուբլու հափշտակության գործով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ․ 5–ը կալանավորվել են

Պարզվել են Արմավիրի մարզում զինված հարձակմամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության դեպքի մի շարք հանգամանքներ։ Այդ մասին հաղորդագրություն  է տարածել Քննչական կոմիտեն: «Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ա․Ս․–ն, մի խումբ անձանց հետ, մասնակցել է զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջինիս կազմում Ա․Ս․-ն քննությամբ դեռևս չպարզված աղբյուրից նախապես տեղեկացել է ՌԴ–ում բնակվող անձին պատկանող առանձնապես ...

Կարդալ ավելին »

Քաղաքացիները դատապարտյալին տրամադրել են իրենց էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ա.Հ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ դատապարտյալ Ա.Հ.-ն, 2021 թվականի հունիսի 10-ից մինչև 2022 թվականի ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարել է 49 տարբեր անձանց և ...

Կարդալ ավելին »

Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած հակահարձակման դրվագով

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով։ Ինչպես հայտնել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը, այդ դրվագով Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացման հիմքով։   Փաստաբանը նաև հայտնել է, որ մեկ այլ դրվագով Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել։   «Ուրախությամբ պետք ...

Կարդալ ավելին »

ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության շահառուն դարձել է ԶՊՄԿ բաժնետեր․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Կարեն Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։ Նշված՝ հանցավոր ճանապարհով, ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած ...

Կարդալ ավելին »

Արաքս գետի հունը խախտելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների տնօրենների նկատմամբ

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող երեք ընկերությունների տնօրենների նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր գույքային և այլ էական վնաս: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես՝ «Արև Սյուզի» ՍՊ ընկերության տնօրեն Կ.Հ.-ն, 2020 թվականի դեկտեմբերի 21-ից ...

Կարդալ ավելին »

Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հանցավոր կազմակերպության անդամներ Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022-2023 թվականների ընթացքում, «Whatsapp» հավելվածի միջոցով, կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ «ՀայՓոստ», «Սուրհանդակ», «Իդրամ» առաքանիների միջոցով: ...

Կարդալ ավելին »

Պետությանը պատճառվել է մոտ 1,8 մլրդ դրամի վնաս. հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տևական ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2011 թվականը ներառյալ, ճանաչել և տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ...

Կարդալ ավելին »

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագիրը հնարավոր կլինի քննարկել նաև արտահերթ նիստին. նախագիծ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանն առաջարկում է խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում, գլխավոր դատախազը քրեական հետապնդում հարուցելու կամ ազատությունից զրկելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարողանա ներկայացնել նաև արտահերթ նիստում: Ազգային ժողովում հերթական նիստում Հակոբյանը նշեց, որ գործող օրենքով գլխավոր դատախազը պատգամավորի և մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկայացնել ...

Կարդալ ավելին »

Փողերի լվացում, պաշտոնական դիրքի չարաշահում. հանրային քրեական հետապնդում է հարուցվել Աբովյան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

2008-2015 թվականներին Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանը, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, պուրակները, այգիներն ու ընդհանուր օգտագործման այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց), իր լիազորություններն օգտագործել է պետական և ծառայողական շահերին հակառակ, խախտել մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել հողատարածքները: Մասնավորապես՝ Աբովյան համայնքի նախկին ղեկավար ...

Կարդալ ավելին »

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Լանջիկի ավտովթարի մասնակից վարորդի նկատմամբ

Դատախազը օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Լանջիկի ավտովթարի մասնակից վարորդի՝ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանրային քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն օգոստոսի 14-ի ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «ԶիԼ – ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader