ԶՊՄԿ-ն աջակցում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր աջակցությունն է հայտնում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Այդ մասին կոմբինատը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։

«ԶՊՄԿ-ն սերտ համագործակցում է Սյունիքի մարզպետարանի, Սյունիքի համայնքապետարանների, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ՝ մեր հայրենակիցներին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու ուղղությամբ։

Կազմավորվել է աշխատանքային խումբ՝ օգնության աշխատանքները համակարգելու նպատակով։

Ընկերության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են համակարգող մարմինների հետ և տեղում մասնակցում են տեղահանված անձանց ընդունման կետերի օպերատիվ աշխատանքներին։

Ֆինանսական, դեղորայքի, սնունդի, տրանսպորտային միջոցների տրամադրումը ԶՊՄԿ կողմից շարունակական է և իրականացվում է Սյունիքի մարզպետարանի հետ ամենժամյա կոորդինացիայով՝ ըստ պահանջի և անհրաժեշտության։

Կազմավորվել է ԶՊՄԿ կամավորների խումբ՝ ըստ անհրաժեշտության տեղում համակարգված աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Հետագա կարիքները գնահատվելուն համընթաց մեր ընկերությունը պատրաստ է ցուցաբերել այլ անհրաժեշտ աջակցություն»,- նշված է հայտարարության մեջ։

ajax-loader