Ո՛չ ԶՊՄԿ-ն, ո՛չ էլ նրա բաժնեմասի սեփականատերն ընթացող վարույթի հետ առնչություն չունեն. պարզաբանում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն մեկնաբանել է փաստը, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել  Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն  Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5  տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տեղյակ է ընթացող քրեական վարույթի վերաբերյալ տարածվող պաշտոնական տեղեկատվության մասին։

Ընթացող քրեական վարույթի առկայության պայմաններում դեռևս զերծ ենք մնում դրա շուրջ մեկնաբանություններ տալուց, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ Ընկերությունը` որպես իրավաբանական անձ, ոչ Ընկերության մեծամասնական բաժնեմասի սեփականատերը ընթացող վարույթի հետ որևէ առնչություն չունեն»,- հայտնել են ընկերության հանրային կապերի բաժնից:

ajax-loader