Tag Archives: վարույթ

Վարչական խախտումների էլեկտրոնային կառավարման համակարգում տեղադրվել են վարույթների ծանուցագրերը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ գործարկված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման համակարգում՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի հարկ վճարողների  անձնական էջերում, արդեն իսկ, տեղադրվել են հարուցված վարույթների վերաբերյալ ծանուցագրերը։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ ուշադիր և հետևողական լինել հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման համակարգի անձնական էջերին՝ հարուցված վարույթների շրջանակում իրավունքների իրացման հնարավորությունը բաց չթողնելու նպատակով։

Կարդալ ավելին »

«Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի նկատմամբ կրկին հարուցվել է վարույթ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԷՍՈ» բառի օգտագործմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել «Էկո» բառի նման «ԷՍՈ» բառի օգտագործմամբ ընկերության կողմից արտադրված հավկիթների իրացումն այն դեպքում, երբ այդ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք։ Հիշեցնենք, որ ընկերության նկատմամբ արդեն իսկ կիրառվել են պատասխանատվության միջոցներ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ ...

Կարդալ ավելին »

5 անձի վնասելու վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան՝ մեղադրական եզրակացությամբ

Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով՝ ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն անչափահաս է, և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը. վերջիններիս գործողություններին տրվել են համարժեք իրավական գնահատականներ:Նախաքննությամբ ...

Կարդալ ավելին »

2023-ի ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով պետական բյուջե է վերականգնվել 32 մլրդ դրամ. Գլխավոր դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, 2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո քննվող ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 15 մլրդ դրամ, որը հանդիսանում է պետությանը պատճառված վնաս: 2023 թվականի ընթացքում Վարչության դատախազների հսկողության ներքո ավարտված ...

Կարդալ ավելին »

Ջրվեժի 50-ամյա բնակչի սպանությունը բացահայտվել է. վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

Ջրվեժ համայնքի 50-ամյա բնակչի սպանության, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, գործադրելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հիշեցնելով, որ 2023 թ․մարտի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է  ստացվել այն մասին, որ մարտի 1-ի ժամը 23.20-ին ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում, գլխին շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա տղամարդ, ով ժամեր ...

Կարդալ ավելին »

Կենտրոն համայնքի պաշտոնյաների քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

Հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ կաշառք:Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է՝ Կենտրոն վարչական շրջանի վերը ...

Կարդալ ավելին »

Ո՛չ ԶՊՄԿ-ն, ո՛չ էլ նրա բաժնեմասի սեփականատերն ընթացող վարույթի հետ առնչություն չունեն. պարզաբանում

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն մեկնաբանել է փաստը, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել  Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն  Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5  տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տեղյակ է ընթացող քրեական վարույթի վերաբերյալ տարածվող պաշտոնական տեղեկատվության մասին։ Ընթացող քրեական վարույթի առկայության պայմաններում դեռևս զերծ ենք մնում դրա շուրջ ...

Կարդալ ավելին »

Պեմզաշենում մոր և 2 երեխաների սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է Պեմզաշենում առանձին դաժանությամբ մեր և երկու անչափահաս երեխաների սպանության վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ ...

Կարդալ ավելին »

Սոցցանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, գովազդելու եղանակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացման և գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի 20 և 24-ամյա բնակիչներ: Մասնավորապես՝ 24-ամյա երիտասարդն իր կողմից շահագործվող հեռախոսահամարի ...

Կարդալ ավելին »

Ընտանեկան բռնության 1051 քրեական վարույթ՝ 2023-ի 1-ին կիսամյակում. ՔԿ-ն ամփոփ տվյալներ է ներկայացրել

 ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության հանցագործությունների դեպքերի քննության ընդհանուր քրեական շարժընթացը։ Ըստ այդմ՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1051 քրեական վարույթ: Դրանցից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 144 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, ևս 2 վարույթ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 222 քրեական ...

Կարդալ ավելին »
ajax-loader