Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպաններն այցելեցին ԶՊՄԿ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։

Այցին մասնակցում էին  «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը , «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը և «Բնապահպանական և կայուն արտադրության ու սպառման ոլորտի խումբ» ՀԿ  նախագահ Քնարիկ Հովհաննիսյանը։

Այցը հաջորդեց միություն-բնապահպան ՀԿ-ներ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև Հանքագործների և մետալուրգների միության անդամ հանդիսացող ընկերություններին պատկանող hանքեր պարբերաբար շրջայց կատարելը։

Բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներին ընդունեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ղեկավար Վարդան Ջհանյանը։

Ներկայացվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները, բարելավված աշխատանքային պայմանները և հանքարդյունաբերության ընթացքում շրջակա միջավայրին հնարավորինս քիչ վնաս հասցնելու ծրագրերը, ինչպես նաև բնապահպանությանն ուղղված գործունեությունը։

ԶՊՄԿ-ի Կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը և ընկերության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը հյուրերին ուղեկցեցին կոմբինատ, որտեղ նրանք հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու աշխատանքի ընթացքին։

Քաջարանի բաց հանքի դիտակետում

Այնուհետև, բնապահպանական հասարակական կառույցների ներկայացուցիչները եղան Քաջարանի բաց հանքում։

ԶՊՄԿ բաց հանքհատուկ ջրցան միջոցներով խոնավեցնում են տարածքը, որպեսզի փոշու ամպը չիջնի դեպի Քաջարան քաղաք։

Շրջայցի մասնակիցներին ցուցադրվեց բաց հանքի տարածքը, փորման ուղղությունները, մեկնաբանվեց անվտանգության պահպանման քաղաքականությունը։

Արծվանիկի պոչամբար

Ողջի գետի ջրի որակը պարզելու համար «Բնապահպանական և կայուն արտադրության ու սպառման ոլորտի խումբ» ՀԿ-ի նախագահ, ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը, ԶՄՊԿ աշխատակիցների օժանդակությամբ, գետի տարբեր հատվածներում իրականացրեց ջրի նմուշառում։

Դրան նպատակն էր այն հանձնել լաբորատոր հետազոտության, որպեսզի տվյալների համեմատման միջոցով պարզվի գետի ջրի պիտանելիությունը՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար։

Երկօրյա աշխատանքային այցի վերջնակետն Արծվանիկի պոչամբարն էր։ Բնապահպաններին հնարավորություն ընձեռվեց հեռվից դիտարկել այն, տեղեկանալ նախագծային ժամկետների, տարածքի չափերի և անվտանգության կանոնների պահպանման մասին։

Բնապահպաններին ամենահուզողը պոչամբարի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման ուղղությամբ կիրառվող գործիքակազմի մասին հարցն Էր, որին տրվեց մանրամասն  և սպառիչ պատասխան։

Արծվանիկի պոչամբարին հարող արոտավայր ( 02․11․2023թ․)

ԶՄՊԿ-ի հումանիտար ծրագրերի շուրջ քննարկումների ընթացքում «Շողեր միություն» սոցիալ- հոգեբանական ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը ողջունեց ընկերության սոցիալական ռազմավարությունը։

Պայմանավորվածության համաձայն՝ նրանք իրենց նկատառումները կներկայացնեն միության հետ հաջորդ հանդիպմանը, որի նպատակը համատեղ գործունեությամբ կայուն զարգացմանը նպաստելն է։

Այցերը հանքեր շրունակական բնույթ են կրելու։

ajax-loader