Tag Archives: ՀԿ

ԶՊՄԿ և ՀԿ ներկայացուցիչների հանդիպումը՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում կայացավ ՀԿ ոլորտի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Կայուն զարգացման մասնագետների հանդիպումը։ Քննարկման թեման Ողջի գետից ջրի նմուշառության փորձաքննական եզրակացությունների համեմատումն էր։ Միության նախաձեռնած՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ԶՊՄԿ արտագնա այցելության ընթացքում հնարավորություն էր ստեղծվել բնապահպանների համար շրջայց իրականացնել կոմբինատի բաց հանքում, Արծվանիկի պոչամբարի տարածքում և Ողջի գետից ջրի նմուշառություն վերցնել։ Նպատակն անկախ փորձագետների մասնագիտական կարծիքների և ...

Կարդալ ավելին »

ՀԿ-ները հնարավորություն կունենան վերահսկելու ապաստան հայցողների տեղավորման կենտրոնի գործունեությունը

Կառավարությունն առաջարկում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ մանրամասնելով ««Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։Հիմնական զեկուցողի խոսքով՝ ակնկալվում է, որ նման վերահսկողության առկայությունը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա վեր հանել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները և այնտեղ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպաններն այցելեցին ԶՊՄԿ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այցելեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Այցին մասնակցում էին  «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը , «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ-ի նախագահ Գրետա Գաբրիելյանը, «Շողեր միություն» ՀԿ-ի նախագահ Հասմիկ Ասլանյանը և «Բնապահպանական և կայուն արտադրության ու սպառման ոլորտի խումբ» ՀԿ  նախագահ Քնարիկ Հովհաննիսյանը։ Այցը հաջորդեց միություն-բնապահպան ՀԿ-ներ հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել էր նաև ...

Կարդալ ավելին »

Դուք վերակրթում և կազմակերպում եք աշխատանքի տեղավորումը, մենք՝ հոգում ծախսերը. մրցույթ ՀԿ-ների համար

Դուք վերակրթում և կազմակերպում եք աշխատանքի տեղավորումը, մենք հոգում ենք ծախսերը. աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ImpactAim աքսելերատորի համագործակցությամբ մեկնարկում է «Ըստ արդյունքի վճարման ակտիվ զբաղվածության» ծրագիրը: Հաջողության դեպքում ծրագիրը կդառնա Կառավարության հիմնական մեխանիզմներից մեկը մրցունակ աշխատուժ ստեղծելու համար: Ու՞մ ենք փնտրում։ Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) և մասնավոր ընկերությունների, որոնք ցանկանում են վերակրթել և աշխատանքի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՀԿ-ներն արձագանքել են ադրբեջանցի «բնապահպաններին»

Հայաստանի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել բաց հայտարարությամբ՝ ի պատասխան ադրբեջանցի «բնապահպանների» այն հայտարարության, որ Հայաստանը խախտում է Էսպոո (Espoo) կոնվենցիայի դրույթները:  «Հայաստանի հասարակական կազմակերպությունները խորը մտահոգություն են հայտնում քաղաքական մանիպուլյացիաներով զբաղված ադրբեջանցի «բնապահպանների» դիրքորոշման վերաբերյալ, ինչը հանգեցնում է ռազմական ագրեսիայի ուժեղացմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում և կանխում հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության խաղաղ կարգավորումը, վատթարացնում սոցիալ-էկոլոգիական վիճակը սահմանամերձ շրջաններում: Արցախի 120.000 բնակչության ...

Կարդալ ավելին »

Շուրջ 96 մլն 700 հազար դրամ՝ 2023 թ․ ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայությունների տրամադրման համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է Երևանում և մարզերում գործող այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք նախարարության պատվիրակմամբ՝ աջակցության կենտրոնների ծառայություններ են տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ Այս նպատակով 2023 թ․ համար հատկացվել է շուրջ 96 մլն 700 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք գտերատեսչության պաշտոնական էջից։ Դրամաշնորհային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպություններն ընտանիքում բռնության ենթարկված անձանց մատուցում են սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, ...

Կարդալ ավելին »
ajax-loader