ԶՊՄԿ և ՀԿ ներկայացուցիչների հանդիպումը՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում կայացավ ՀԿ ոլորտի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Կայուն զարգացման մասնագետների հանդիպումը։ Քննարկման թեման Ողջի գետից ջրի նմուշառության փորձաքննական եզրակացությունների համեմատումն էր։

Միության նախաձեռնած՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ԶՊՄԿ արտագնա այցելության ընթացքում հնարավորություն էր ստեղծվել բնապահպանների համար շրջայց իրականացնել կոմբինատի բաց հանքում, Արծվանիկի պոչամբարի տարածքում և Ողջի գետից ջրի նմուշառություն վերցնել։ Նպատակն անկախ փորձագետների մասնագիտական կարծիքների և եզրակացությունների իրացումն էր։

Գետի ջրի բաղադրության ստուգման նպատակով այն ուղարկվել էր կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի փորձագիտական լաբորատորիա։ Հանդիպման ընթացքում տվյալների լաբորատոր ցուցանիշների համեմատությամբ պարզ դարձավ, որ արձանագրված ցուցանիշները գրեթե միանման են։

ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանը վստահեցրեց, որ կոմբինատի կայուն զարգացման ծրագրերը միջազգային չափորոշիչներին համահունչ են։ «Բնապահպանական և կայուն արտադրության ու սպառման ոլորտի խումբ» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Հովհաննիսյանն էլ, իր հերթին, հայտնեց, որ գործակցությունը շարունակական բնույթ կկրի և հանդես եկավ առաջարկներով։

ajax-loader