Լուրեր

ՀԷՑ–ը լիցենզիայից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերի 13–ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀԾԿ հանձնաժողովից։ Հանձնաժողովի նիստի օրակարգում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։ Հիշեցնենք որ նախօրեին՝ նոյեմբերի 9–ին, Թալինում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր. «Ես, որպես ժամանակավոր կառավարիչ, իմ կառավարման 3,5 ամսվա ընթացքում ուսումնասիրությունների ...

Կարդալ ավելին »

Պոլիտեխնիկում կբացվի «Կրիտիկական մետաղների» նորարարական կենտրոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կստեղծվի «Կրիտիկական մետաղների» գիտահետազոտական և նորարարական լաբորատորիա։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը` նշելով, որ ստորագրել է դրամաշնորհային պայմանագիր Բուլղարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդար Պատարինսկիի հետ։ Լաբորատորիան կարևոր դեր է ունենալու կանաչ էներգիայի անցման, հանքահումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և այս ուղղություններով որակյալ կրթության զարգացման գործում։ Նորաստեղծ լաբորատորիան իր տեսակով կլինի ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը՝ նոր փուլում․ աճող տեխնոլոգիաներ և բարձր ռիսկեր․ ejc

Հանքարդյունաբերության ոլորտը շարունակում է պահպանել աճի միտումները՝ միաժամանակ բախվելով բնապահպանական և շուկայական նոր մարտահրավերների, գրում է ejc-ը։ Տեխնոլոգիական զարգացումները փոխում են արդյունահանման մեխանիզմները, իսկ հումքային մրցակցությունը խթանում է նոր ներդրումներ և ռիսկերի դինամիկա։ Տեխնոլոգիական վերափոխումներ Վերջին տարիներին հանքարդյունաբերությունում արագ զարգանում է խելացի արդյունահանման (Smart Mining) ուղղությունը։ Ավտոմատ կառավարման համակարգերն ու արհեստական բանականությունը ներմուծվում են հանքավայրերի կառավարման, հողի մշակումների և անվտանգության ...

Կարդալ ավելին »

«Չկայացած համերգ»․ Էլվինա Մակարյանին նվիրված մոնոդրաման հաջողությամբ շարունակում է իր ուղին

Ռեժիսոր Արթուր Սահակյանի «Էլվինա Մակարյան․ չկայացած համերգ» մոնոդրաման, որը հանդիսատեսի դատին է հանձնվել երգչուհու 75-ամյակի առթիվ, Երգի պետական թատրոնում շարունակում է իր հաջողված ուղին։ Ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանի խոսքով՝ ստեղծագործական թիմը սկզբում կարծել է, թե հանդիսատեսի հիմնական մասը լինելու է ավագ սերնդից, պարզվել է՝ Մակարյանի կերպարով հետաքրքրված են նաև երիտասարդները։ «Նրանք գալիս են Էլվինայի երգերը լսելու, բայց բացահայտում են բարդ, ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։ Երևանում նոյեմբերի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդալ ավելին »

2․5%-ով աճել է ինտերնետային ոլորտի հասույթը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 126,781.2 մլն դրամ։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.5%-ով։ Մասնավորապես, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 3.7%-ով և հասույթը կազմել է 1,303.4 մլն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 2.2%-ով և կազմել 7,253.4 մլն դրամ։ Հեռահաղորդակցության ոլորտում գրանցվել ...

Կարդալ ավելին »

Գրանցվել է 485 դեպք, որից 230-ը՝ արտակարգ. ՆԳՆ-ն ամփոփում է շաբաթը

Նոյեմբերի 3-9-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 485 դեպք, որից 230-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Մասնավորապես՝ հրդեհի՝ 139, փլուզման, պայթյունի, քարաթափման՝ 1-ական, բնական հրդեհի՝ 5, դժբախտ պատահարի, կեղծ ահազանգի՝ 2-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 7, թունավորման, օձի նկատման՝ 6-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 73, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 157, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի ...

Կարդալ ավելին »

Մալթան կրճատում է ծնողների հարկերը՝ ծնելիությունը խթանելու նպատակով

Մալթան հայտարարել է երկու կամ ավելի երեխա ունեցող ծնողների համար հարկերի նվազեցման մասին՝ ժողովրդագրական անկումը հաղթահարելու կառավարության ջանքերի շրջանակներում, հայտնում է Reuters գործակալությունը։ Ֆինանսների նախարար Քլայդ Կարուանան խորհրդարանում հայտարարել է, որ միջերկրածովյան կղզու բնակչության շրջանում ծնելիության չափազանց ցածր մակարդակը «ամենամեծ մարտահրավերն» է, որի առջև կանգնած է երկիրը։ «Մենք պետք է խրախուսենք ավելի շատ ընտանիքների ունենալ առնվազն երկու երեխա», – ասել ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը հանդիպել է ԶՈւ օպերատիվ հավաքի մասնակիցների հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։ Երկրի ...

Կարդալ ավելին »

Երևանի արտաքին լուսավորության ցանցը կմիացվի նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց

«Երքաղլույս» ընկերությունն իր տնտեսումների հաշվին արտաքին լուսավորության ցանցը նոյեմբերի 10-ից միացնում է նաև առավոտյան ժամը 06:30-ից մինչև լուսաբաց:  Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երևանցիների խնդրանքը: Համաձայն գործող ռեժիմի՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցը միացվում էր ժամը 18:10-ին և անջատվում ժամը 04:00-ին:

Կարդալ ավելին »
ajax-loader