Tag Archives: Հայաստան

ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39%-ով․Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39%-ով եւ կազմել $7,8։ Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նա ասել է, որ արտահանումն աճել է 40,8%-ով, ներմուծումը՝ 37,5%-ով: «Գոհունակությամբ եմ նշում, որ հիմնական տնտեսական ցուցանիշների եւ անդամ երկրների միջեւ փոխգործակցության սկզբնական հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենք կմշակի

Հայաստանի կառավարությունը գնումների մասին նոր օրենքի մշակման գործընթաց է սկսել։ ՀՀ կառավարության նիստի մեկնարկին այս մասին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ օրեր առաջ ֆինանսների նախարարությունը նամակ է ուղարկել բոլոր շահագրգիռ նախարարություններին՝ խնդրելով ներկայացնել իրենց առաջարկները։ «Առաջիկայում խորհրդակցություններ կանցկացնենք ինչպես պետական մարմինների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների և տնտեսավարողների հետ, որպեսզի նախանշենք այն բոլոր փոփոխությունները, որոնք ուզում ենք ...

Կարդալ ավելին »

Հռոմի ստատուտը փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Հայաստանի համար

Հայաստանի համար փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։  Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն առաջացրել էր ռուսական կողմի դժգոհությունը, քանի որ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում 55.3%-ով աճել է արտահանումը

2023թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 20,723.2 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 46.0%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,892.8 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2023թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանն արտահանել է 8,415.2 մլն ԱՄՆ դոլարի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունենք. ԱԺ նախագահ

Հայկական կողմը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումից հստակության ակնկալիք ունի։ Այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Հստակության ակնկալիքներ ունենք, որովհետև մենք ականատես ենք լինում, որ մինչև այս պահը կա խնդիր քարտեզների հետ կապված, և հայկական կողմը պատրաստ է ու ինչպես արդեն իսկ հայտարարվել է՝ մենք կարող ...

Կարդալ ավելին »

Արցախցիները որ կենսաթոշակներից կարող են օգտվել Հայաստանում

Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում նշանակվում եւ վճարվում են գործող օրենսդրությանը համապատասխան։ Ըստ այդմ, տեղահանված անձանց համար կենսաթոշակի նշանակման պայմանները (այդ թվում՝ կենսաթոշակի իրավունք տվող տարիքը, աշխատանքային ստաժի տեւողությունը) նույնն են, ինչ ՀՀ քաղաքացիների համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է, թե ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում որ կենսաթոշակներից եւ ինչպես կարող են օգտվել։ԼՂ-ից բռնի տեղահանված ...

Կարդալ ավելին »

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9.4%-ով

2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 9.4%-ով, իսկ 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ ցուցանիշն ավելացել է 9․5%-ով: Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալն ավելացել է 14․8%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, իսկ գյուղատնտեսության ...

Կարդալ ավելին »

NUMBEO․ Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ 7-րդ երկիրն է, իսկ Երևանը՝ 15-րդ քաղաքը․

Ըստ հանցավորության և անվտանգության ինդեքսի ամփոփ տվյալների՝ Հայաստանը պահպանել է դիրքերը աշխարհի ամենաանվտանգ 146 երկրների շարքում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այդ մասին տեղեկանում ենք միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալում տեղ գտած հրապարակումից: Ըստ նույն պորտալի՝ Երևանը բարելավել է դիրքերը։ Մայրաքաղաքն ամենաանվտանգ 329 քաղաքների շարքում զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը, իսկ անցած տարի 20-րդն էր։ Հատկանշական է, որ Հայաստանը և Երևանը վարկանիշային աղյուսակում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների խոսնակները քննարկել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ամփոփելով Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման արդյունքները։ «Քննարկել ենք նաև մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, առևտրաշրջանառությունը, ինչպես նաև համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում։ Նաև տեղի ...

Կարդալ ավելին »

Բարձր տեխնոլոգիական ոլորտը կարող է լուրջ հեռանկարներ ստեղծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործակցության համար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի նախօրեին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն՝ Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է դեսպանին նախարարության գործունեության շրջանակը և համակարգվող ուղղությունները, անդրադարձել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման աշխատանքներին, «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և ՏՏ ոլորտի զարգացմանն ...

Կարդալ ավելին »
ajax-loader