ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39%-ով․Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 39%-ով եւ կազմել $7,8։

Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում նա ասել է, որ արտահանումն աճել է 40,8%-ով, ներմուծումը՝ 37,5%-ով:

«Գոհունակությամբ եմ նշում, որ հիմնական տնտեսական ցուցանիշների եւ անդամ երկրների միջեւ փոխգործակցության սկզբնական հիմքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ երկրները վստահորեն շարժվում են կայուն տնտեսական աճի ուղեծրով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ajax-loader