Թեղուտի հանքավայրի շահագործման գոտում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական եզակի նմուշներն այժմ պահպանվում են Լոռի-Փամբակի Երկրագիտական թանգարանում:
Այդ մասին տեղեկացնում է «Թեղուտ» ընկերության ֆեյսբուքյան էջը։
Թանգարանների միջազգային օրը` «ԼՈՌՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ» հիմնական ցուցադրության ժամանակ, թանգարանի այցելուները հնարավորություն են ունեցել տեսնելու նաև այդ բացառիկ գտածոները: