Tag Archives: Հայաստան

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում կանցկացնի կայուն զարգացման մասնագետ Վալերիա Ֆազիոյի հետ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մարտի 22-ին` ժամը 10:30, միության գրասենյակում կանցկացնի եզակի հանդիպում BDO Italy-ում կայուն զարգացման նորարարությունների ծառայությունների ղեկավար Վալերիա Ֆազիոյի հետ, որը նաև BDO international միջազգային հաշվապահական-խորհրդատվական ցանցի ներկայացուցիչն է։ Հանդիպման թեման է՝ «ԲՍԿ սկզբունքները միջազգային հարթակում. ձեռքբերումներ և հեռանկարներ»։ Վալերիա Ֆազիոն հանդես կգա ելույթով՝ ներկայացնելով գործարարների համար նոր զարգացումների միտումները, պահանջներն ու նոր հնարավորությունների աղբյուրները։ Միջազգային ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ղազախստանի համար առանցքային է լոգիստիկ նոր հնարավորությունների ստեղծումը․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը քննարկել են տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների նոր հնարավորությունների ստեղծման հարցեր։ Այդ մասին ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է իր երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք, և այս համատեքստում Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են։ «Ղազախստանի հետ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձեռնարկատիրական խորհուրդ ստեղծելու հարցը

Հայաստանը և Ղազախստանը շարունակում են ակտիվորեն զարգացնել երկկողմ համագործակցությունը ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար բնագավառներում։ Այդ մասին ասաց Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Ղազախստանի ԱԳ նախարարը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին հյուրընկալության համար՝ ընդգծելով, որ իր համար շատ մեծ պատիվ ...

Կարդալ ավելին »

WWF Հայաստանը մեկնարկում է «Երկրի ժամ» 2024-ը

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղը մարտի 23-ին ժամը 20:30-ին կմեկնարկի «Երկրի ժամ 2024»-ը՝ աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժման 18-րդ միջոցառումը: Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, այս տարի «Երկրի ժամը» կընդարձակի իր՝ մեկ ժամով լույսերն անջատելու ավանդույթը՝ դառնալով շարժում, որը կտևի ավելի քան մեկ ժամ և հրատապ քայլեր կձեռնարկի Երկրի կենդանատեսակների արագ ոչնչացման տենդենցի դեմ։  Միջոցառման շնորհիվ  2023 թվականին մոլորակին գումարային ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կայցելի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։ «Մարտի 19-ին պարոն Ստոլտենբերգը կժամանի Երեւան, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Ստոլտենբերգը մարտի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Ուկրաինայի հայերի միությունը ողջունում է Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ ԵԽ բանաձևը

Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է ԵԽ բանաձևը՝ Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Այդ մասին նշված է Ուկրաինայի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ:«Միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը, որն ուղղված է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությանը։ Ուկրաինայի հայերի միությունը պատրաստ է խթանել Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները»,- նշված է ուղերձում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի ֆուտբոլի  Մ-21 հավաքականը մարտի 17-26-ը կանցկացնի մարզական հավաք, որի ընթացքում ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 2025թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում կկայանա երկու հանդիպում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մարտի 22-ին թիմը Պոդգորիցայում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի, իսկ մարտի 26-ին Արմավիրում՝ Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ։ Մ-21 hավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. ԴարպասապահներԳոռ Մատինյան -ԲԿՄԱՎլադ Չատունց -«Ալաշկերտ-2»Դավիթ Դավթյան -ԲԿՄԱՊաշտպաններՀամլետ Մնացականյան -«Շիրակ»Ավենտիս Ավենտիսյան -«ՆԿ ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Ֆրանսիա շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները. ԱԳ նախարար

Ֆրանսիայից Հայաստան նախորդ  տարի գրանցվել է բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: «Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն առանձնաշնորհյալ բնույթ են կրում: Հաշվետու տարում եղել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից բարձրաստիճան այցերի աննախադեպ ...

Կարդալ ավելին »

Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։  Այդ մասին տեղեկացնում է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը։ «Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, որին մեկ շաբաթ անց կհետևի իմ այցելությունը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը», – ասել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը շատ կարևոր է։ Ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն հանդիպում էր ունեցել Վրաստանում Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 380 մլն դոլար

2023թ. Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել 380 մլն դոլար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի շրջանակում, մարտի 14-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ «Մեր հիմնական նպատակը ոչ միայն Հնդկաստանից ներմուծումը զարգացնելն է, այլև մենք ձգտում ենք, որպեսզի նաեւ մեր արտադրողները դուրս գան հսկայական հնդկական շուկա, որտեղ կա ...

Կարդալ ավելին »
ajax-loader