Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի ֆուտբոլի  Մ-21 հավաքականը մարտի 17-26-ը կանցկացնի մարզական հավաք, որի ընթացքում ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 2025թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում կկայանա երկու հանդիպում:

Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մարտի 22-ին թիմը Պոդգորիցայում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի, իսկ մարտի 26-ին Արմավիրում՝ Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ։ 
Մ-21 hավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Գոռ Մատինյան -ԲԿՄԱ
Վլադ Չատունց -«Ալաշկերտ-2»
Դավիթ Դավթյան -ԲԿՄԱ

Պաշտպաններ
Համլետ Մնացականյան -«Շիրակ»
Ավենտիս Ավենտիսյան -«ՆԿ Յարուն» (Խորվաթիա)
Պետիկ Մանուկյան -ԲԿՄԱ
Էրիկ Սիմոնյան -«Ուրարտու»
Արմեն Սարգսյան -ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան -ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան -«Ուրարտու»

Կիսապաշտպաններ
Նարեկ Ջանոյան -ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյան -«Ալաշկերտ»
Նարեկ Ալավերդյան -«Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան -«Արարատ»
Գոռ Մանվելյան -«Նոա»
Կառլեն Հովհաննիսյան -ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան -ԲԿՄԱ
Էդգար Փիլոյան -«Վան»
Տիգրան Ավանեսյան -«Բալթիկա» (Ռուսաստան)
Վյաչեսլավ Աֆյան -ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան -ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան -«Ուրարտու»       

Հարձակվողներ
Լևոն Վարդանյան -«Փյունիկ»
Նիքոլաս Կալուկյան -«Սիրաքյուզ» (ԱՄՆ)       

ajax-loader