Tag Archives: ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մեկնել է Խորվաթիա

Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Զագրեբ, որտեղ նոյեմբերի 21-ին կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբ է մեկնել հետևյալ կազմով.Դարպասապահներ՝Օգնյեն Չանչարևիչ-«Ալաշկերտ»Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա»Ստանիսլավ Բուչնև-«Փյունիկ»Պաշտպաններ՝Կամո Հովհաննիսյան-«Աստանա» (Ղազախստան)Գեորգի Հարությունյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)Նաիր Թիկնիզյան-«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)Անդրե Չալըշըր-«Բրոմապոյկարնա» (Շվեդիա)Ստյոպա Մկրտչյան-«Օսիեկ» (Խորվաթիա)Տարոն Ոսկանյան-«Ալաշկերտ»Ժիրայր Մարգարյան-«Ուրարտու»Էրիկ Փիլոյան-«Ուրարտու»Ալբերտ Խաչումյան-ԲԿՄԱԿիսապաշտպաններ/Հարձակվողներ՝Էդուարդ Սպերցյան-«Կրասնոդար» (Ռուսաստան)Վահան Բիչախչյան-«Պոգոն» (Լեհաստան)Լուկաս Սելարայան-«Ալ-Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Էդգար Սևիկյան-«Պարի» (Նիժնի Նովգորոդ, Ռուսաստան)Արթուր Սերոբյան-«Կասա Պիա» (Պորտուգալիա)Վբեյմար Անգուլո-«Ալաշկերտ»Արտակ Դաշյան-«Փյունիկ»Հովհաննես Հարությունյան-«Փյունիկ» Արթուր Միրանյան-«Նոա»Ժիրայր Շաղոյան-ԲԿՄԱ (Սոֆիա, Բուլղարիա)Հրանտ-Լեոն Ռանոս-«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել Խորվաթիա: Ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումն ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Փյունիկն» է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն անփոփոխ է: Հայկական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության առաջատարը մնում է «Փյունիկ»-ը: Եղիշե Մելիքյանի թիմն ունի 33 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 26-ական միավորով կիսում են «Ուրարտու»-ն և «Արարատ-Արմենիա»-ն: «Ալաշկերտ»-ն ունի 25, «Նոա»-ն` 24, «Արարատ»-ը` 17, ԲԿՄԱ-ն` 13, «Շիրակ»-ը` 10 միավոր: Եվ վերջին երկու հորիզոնականներում են «Վեստ Արմենիա»-ն և «Վան»-ը` 7 միավոր: Հայաստանի առաջնության ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի ֆուտբոլի Մ-16 հավաքականը հոկտեմբերի 19-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Մովսիսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ԴարպասապահներՌոման Խաչատրյան – «Փյունիկ»Էրիկ Մանուկյան – «Միկա»Հարություն Պլուզյան – ԱկադեմիաՊաշտպաններՇանթ Բեյբության – ԱկադեմիաՀամլետ Կարապետյան – ԱկադեմիաՀայկ Ղուկասյան – ԱկադեմիաՀենրի Իգիթյան – ԱկադեմիաԺիրայր Աշիկյան – «Փյունիկ»Գագիկ Կարապետյան – «Փյունիկ»Հայկ Ստեփանյան – «Ուրարտու»Սամվել Մովսիսյան – «Ուրարտու»Էդգար Պողոսյան ...

Կարդալ ավելին »

«Սյունիքի գավաթ 2023»․ Կապանում կանցկացվի լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշար

Կապանում հոկտեմբերի 21-ին կանցկացվի «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների ֆուտբոլային սիրողական մրցաշարը։ Այն անցկացնում է Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիան, Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համատեղ։ «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի նախագահ Դավիթ Ալավերդյանը նշեց, որ մրցաշարի ծրագիրը բավական հագեցած է, այն մեկնարկում է բուն խաղերից մի քանի օր առաջ։ Ծրագրի շրջանակում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նախավերջինն է Եվրո-2024-ի ընտրական փուլի մրցաշարային աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին երկու տուրերից առաջ  նախավերջին տեղում է մրցաշարային աղյուսակում:Եվրո-2024-ի ընտրական փուլի հերթական խաղային օրվան Հայաստանի հավաքականը չէր մասնակցում: Թուրքիայի հավաքականը, տանն ընդունելով Լատվիային,  հաղթեց խոշոր հաշվով ` 4:0, իսկ Ուելսը 2:1 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ:Վերջին երկու տուրերից առաջ մրցաշարային աղյուսակի առաջատարը Թուրքիան է, որն արդեն իսկ որակավորվել է Եվրո-2024-ի համար: Երկրորդ ...

Կարդալ ավելին »

Ֆուտբոլային տոն Կապանում. «Սյունիքի գավաթ 2023» լրագրողների միջազգային մրցաշար

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Կապանի մարզադաշտում տեղի կունենա լրագրողների միջազգային մրցաշարը։ https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fsyunikfc%2Fvideos%2F7753267888059159%2F&show_text=false&width=560&t=0

Կարդալ ավելին »

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 17-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ․ տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Հանդիպումը կկայանա Հյուսիսային Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» մարզադաշտում։

Կարդալ ավելին »

Հայ տաղանդ Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ «Այաքսի» գլխավոր նպատակը․ Ֆաբրիցիո Ռոմանո

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ հոլանդական տիտղոսակիր «Այաքս» ակումբի ուշադրության կենտրոնում։ Այդ մասին հայտնել է անվանի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Twitter-ի իր էջում։ «Հայ տաղանդ Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ «Այաքսի» գլխավոր նպատակը: Հասկանալի է, որ շատ ակումբների կողմից հետաքրքրվածություն կա նրա նկատմամբ, բայց Սպերցյանը ցանկանում է միանալ միայն «Այաքս»-ին»,-գրել է Ռոմանոն՝ հիշեցնելով, որ Սպերցյանը նախորդ մրցաշրջանում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Վարկանշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին կրկին 90-րդն է, ինչպես նախորդ ամիս: Դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակում նորից փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են` Արգենտինան, Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանիան:

Կարդալ ավելին »

«Ուրարտու»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Ուրարտու»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկրորդ խաղում արտագնա հանդիպում անցկացրեց` մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկի»-ի հետ: Տան տերերը` «Զրինսկի»-ի ֆուտբոլիստները, կարողացան առաջինն առաջ անցնել հաշվի մեջ: Խաղի 27-րդ րոպեին աչքի ընկավ Բիլբիջան: «Ուրարտու»-ին հաջողվեց վերկանցնել հաշվի հավասարությունը երկրորդ կեսի 74-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը: Խաղավարտի վերջին րոպեներին «Զրինսկի»-ի ֆուտբոլիստները խախտեցին ...

Կարդալ ավելին »
ajax-loader