Մահացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը

Կյանքից հեռացել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը: Այդ մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները: 78 տարեկանում մահացել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի և Մյունխենի «Բավարիա»-ի լեգենդար պաշտպան Ֆրանց Բեկենբաուերը:

Գերմանիայի հավաքականի կազմում Ֆրանց Բեկենբաուերը դարձել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Երկու անգամ արժանացել է  «Ոսկե գնդակ»-ի։

Մարզչական կարիերայի ընթացքում Բեկենբաուերը գլխավորել է Արևմտյան Գերմանիայի հավաքականը, ֆրանսիական «Մարսել»-ը ու «Բավարիա»-ն:

ajax-loader