Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Փյունիկն» է

Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարն անփոփոխ է:

Հայկական Պրեմիեր լիգայի 13-րդ տուրից հետո Հայաստանի առաջնության առաջատարը մնում է «Փյունիկ»-ը: Եղիշե Մելիքյանի թիմն ունի 33 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերը 26-ական միավորով կիսում են «Ուրարտու»-ն և «Արարատ-Արմենիա»-ն:

«Ալաշկերտ»-ն ունի 25, «Նոա»-ն` 24, «Արարատ»-ը` 17, ԲԿՄԱ-ն` 13, «Շիրակ»-ը` 10 միավոր: Եվ վերջին երկու հորիզոնականներում են «Վեստ Արմենիա»-ն և «Վան»-ը` 7 միավոր:

Հայաստանի առաջնության 14-րդ տուրի հանդիպումները կկայանան հոկտեմբերի 28-30-ը: 

ajax-loader