Tag Archives: Հայաստան

Հայաստանի և Բելգիայի միջև առևտրաշրջանառությունը աճել է 32%-ով՝ կազմելով 156․5 մլն դոլար

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Համագործակցության առավել նպատակահարմար ոլորտների թվում նշվել են, մասնավորապես, ադամանդագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, անասնաբուծության, սննդի ...

Կարդալ ավելին »

Պատահաբար պատվեր անել այլևս չի ստացվի․ «Վայլդբերիզում» նոր կանոններ կգործեն

Մի շարք բողոքների պատճառով «Վայլդբերիզ»-ը կավելացնի պատվերի լրացուցիչ հաստատման համակարգ, որպեսզի հնարավոր լինի խուսափել պատահաբար պատվերներ անելուց: «Վայլդբերիզ» ընկերության ռուսաստանյան գրասենյակից տեղեկացրել են, որ այս ֆունկցիան նախատեսվում է գործարկել մեկ ամսվա ընթացքում և հնարավոր կլինի միացնել ըստ ցանկության: Ընկերությունը պարզաբանել է, որ «դժգոհողները մեծամասամբ այնպիսի մարդիկ են, ովքեր ունեն փոքրիկներ, նրանք պատահաբար պատվերներ են անում և ծնողները չեն կարողանում այն ...

Կարդալ ավելին »

2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում

2024 թվականի հունվարի 1-ից իրականացվելու է անձնական օգնականի ծառայության տրամադրում․ այս համատեքստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախատեսում է իրականացնել անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներ: Արդյունքում մասնակիցները կհավաստագրվեն և կհաշվառվեն վերապատրաստված անձնական օգնականների ռեեստրում: Դասընթացներն իրականացվելու են Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում՝ մեկ շաբաթ տևողությամբ: Դասընթացներին կարող են մասնակցել միայն այն անձինք, ովքեր պատրաստ են անձնական ...

Կարդալ ավելին »

Ինչ է պահանջում Հայաստանը. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ընթերցել է ՀՀ-ի 10 պնդումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր ընթացել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան տվյալ գործի հետ կապված որոշման կայացումը: Միջանկյալ ...

Կարդալ ավելին »

2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում ծնվել է 23 551 երեխա

ԱՎԿ տվյալներով՝ 2023 թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում ծնվել է 23 551 երեխա, որը 2.5 %-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. 2022 թ. 8 ամիսներին ծնվել է 22 986 երեխա։ Հաշվետու ժամանակաշրջանում հանրապետությունում մահացածների թիվը կազմել է 16 401, որը 11,1 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (2022-ին՝ 18 441 մահ): Բնական հավելաճը կամ բնակչության թիվը ավելացել ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված 52 հազար 600 մարդ ստացել է կառավարության խոստացած 100 հազար դրամ միանվագ օգնությունը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 52 հազար 600 մարդ արդեն ստացել է Հայաստանի կառավարության կողմից խոստացված 100 հազար դրամ միանվագ գումարը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ անկախ տարիքից, 100 հազար դրամ վճարումներ ենք կատարում։ Բացառություն են կազմում նրանք, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում։ Այս պահի դրությամբ 52 հազար ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 11-10-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.63%-ով և կազմել 83.06 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.76%-ով և կազմել 85.50 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 9-ին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Արմենի Նազարյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբաձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հոկտեմբերի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 11-ի ցերեկը, ...

Կարդալ ավելին »

Արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 11-ին դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հոկտեմբերի 11-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 385 դրամ նվազագույն և 390 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 397 դրամ նվազագույն և 400 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 400 դրամ նվազագույն և 411 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 421 դրամ նվազագույն և 430 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...

Կարդալ ավելին »
ajax-loader