Tag Archives: Հայաստան

Ամուլսարի ծրագիրն ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում․ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Ամուլսար՝ ծանոթանալու «Լիդիան» ընկերության իրականացրած աշխատանքներին։ «Ամուլսարի ծրագիրը ԱՄՆ խոշորագույն ներդրումներից է Հայաստանում, եւ մենք հպարտ ենք, որ դրանով այստեղ ներդրվում են հանքարդյունահանման արեւմտյան ստանդարտները։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ինչպես նաեւ ամերիկյան ընկերությունների եւ ներդրողների կողմից հայաստանյան տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավվելու հնարավորություններին»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում։  

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 7 բուժառու

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից 7 բուժառու, ուղեկցողների հետ միասին, օգոստոսի 22-ին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ, տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է տարեկան 16,1 տոկոսով

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023թ. առաջին կիսամյակում դանդաղել է  մինչև տարեկան 16,1% (2022թ. նույն ժամանակահատվածի 18,3% – ից)՝ գերազանցելով 3,9 տրլն դրամը կամ 10.1 մլրդ դոլարը:  Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ ՀՆԱ-ի եռամսյակային դինամիկան մինուսային էր միայն I եռամսյակում ՝ 36,3%, II եռամսյակում հասնելով դրական 16,5%-ի, ինչը կրկնել է 2022 թվականի եռամսյակային դինամիկան, երբ I եռամսյակի 36% անկմանը ...

Կարդալ ավելին »

Կանադայի ԱԳ նախարարը սեպտեմբերին կժամանի Հայաստան՝ մասնակցելու դեսպանատան բացմանը

այ դատի Կանադայի հանձնախումբը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տիրող օրհասական իրավիճակը և բնակչության ապահովությանն ու անվտանգությանը սպառնացող շրջափակման խնդիրը։ Հայ դատի հանձնախմբի կողմից վերստին շեշտվել է Արցախի ժողովրդի ազգային ինքնորոշման իրավունքի իրացման կարևորությունը, այն ընդգծմամբ, ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ից Հայաստան բնական գազի ներմուծումն աճել է 6,1%- ով, հեղուկ գազինը՝ մի քանի անգամ

2022 թվականին Հայաստան բնական գազի ներմուծումն ավելացրել է 6,4 տոկոսով ՝ մինչև 2 965 818,1 խմ, ներմուծված բնական գազի մաքսային արժեքի 9,6 տոկոսով աճի դեպքում ՝ կազմելով 504,8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները, որոնց համաձայն, Հայաստանն ավանդաբար բնական գազ է ներկրում ՌԴ – ից (87,7%) և Իրանից (12,1%): Մասնավորապես, Ռուսաստանից ստացվել է 2 599 599.8 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 392-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և հասել է 392-ի: Այդ մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Վարակվածներից 3-ը հոսպիտալացվել է, 243-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում: Վարակվածներից 275-ը երեխաներ են, 117-ը` մեծահասակ:

Կարդալ ավելին »

Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 17,163.2 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.0%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 1.4%-ով և կազմել 6,068.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.3% և կազմել 1,344.8 տոննա։

Կարդալ ավելին »

Հայաստանում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 21-ին տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանը վեց մրցանակ է ստացել «Գրքարվեստ» միջազգային մրցույթում

Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև մրցույթի միջազգային փուլը՝ Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ուղարկվելիք գրքերը։ Միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը նշված գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր: Հայաստանը ...

Կարդալ ավելին »

«Ֆլայ Արնան» դարձել է Հայաստանի միակ IOSA օպերատորը

Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։ Ինչպես տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Ֆլայ Արնան» Հայաստանում առաջին և այս պահին միակ ավիաընկերությունն  է, որը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել IOSA վկայական։ Երկու տարի վավերականությամբ այս վկայականը տրամադրվել է IATA աուդիտորների կողմից անցկացված աուդիտի արդյունքների ...

Կարդալ ավելին »
ajax-loader