Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 392-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և հասել է 392-ի:

Այդ մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 3-ը հոսպիտալացվել է, 243-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:

Վարակվածներից 275-ը երեխաներ են, 117-ը` մեծահասակ:

ajax-loader