Հայաստանի ՀՆԱ-ն աճել է տարեկան 16,1 տոկոսով

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023թ. առաջին կիսամյակում դանդաղել է  մինչև տարեկան 16,1% (2022թ. նույն ժամանակահատվածի 18,3% – ից)՝ գերազանցելով 3,9 տրլն դրամը կամ 10.1 մլրդ դոլարը:  Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

ՀՆԱ-ի եռամսյակային դինամիկան մինուսային էր միայն I եռամսյակում ՝ 36,3%, II եռամսյակում հասնելով դրական 16,5%-ի, ինչը կրկնել է 2022 թվականի եռամսյակային դինամիկան, երբ I եռամսյակի 36% անկմանը հաջորդեց 19,6% աճ II եռամսյակում։

ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը 2023թ. առաջին կիսամյակում եռամսյակային կտրվածքով աճի ավելի նկատելի դանդաղում է արձանագրել՝ I եռամսյակի 107,3%-ից մինչև II եռամսյակի 103,1%, մինչդեռ, 2022թ. համադրելի ժամանակահատվածում աճի աննշան դանդաղում է նկատվել՝ I եռամսյակի 106,8% – ից մինչև 106,6%՝  II եռամսյակում։

Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ – ն եռամսյակային կտրվածքով այս տարվա առաջին կիսամյակում աճել է. I եռամսյակի 600.249 հազար դրամից (1529 դոլար) մինչեւ 716.830 հազար դրամ (1852 դոլար)՝ II եռամսյակում, ինչը դիտվել է նաև 2022 թվականին՝ I եռամսյակի 501.303 հազար դրամից (1031 դոլար) II եռամսյակում հասնելով 641.105 հազար դրամի (1424 դոլար) ։ Եվ մեկ շնչի բաժին ընկնող ՀՆԱ – ի այս աճն արձանագրվում է Հայաստանի բնակչության թվի տարեկան  23,2 հազար մարդով աճի ֆոնին՝ մինչև 2,985 մլն մարդ՝ 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ, մինչդեռ, 2022թ. նույն ժամանակահատվածում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն աճ է գրանցել բնակչության թվի 2,7 հազար մարդով նվազման դեպքում։

ՀՆԱ – ի երկնիշ տարեկան աճը 2022 թվականի առաջին կիսամյակում, հիմնականում, բխել  է առևտրի հատվածից՝ 23,6%, շինարարության ոլորտից՝ 17%, և ծառայությունների ոլորտից՝ 16,8%, իսկ ավելի փոքր չափով՝ ագրոհատվածից՝ 2%, և արդյունաբերական հատվաածից՝ 1%՝ էներգահամալիրում  2,7% անկման դեպքում։ Մեկ տարի առաջ՝ 2022թ. առաջին կիսամյակում, նշված ոլորտները, բացառությամբ 5,5%-անոց անկման մեջ հայտնված ագրոհատվածի, նույնպես աճի մեջ էին. ծառայությունների ոլորտը՝ 26,9%, էներգահամալիրը՝ 14,8%, շինարարության ոլորտը՝ 12,7%, առևտրի հատվածը՝ 10,7%, արդյունաբերական հատվածը՝ 5,8%։

Միևնույն ժամանակ, տարեկան աճի կտրուկ արագացում է ցույց տվել Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը՝ 2022 թվականի առաջին կիսամյակի 44% – ից մինչև 72,9%՝ 2023 թվականի առաջին կիսամյակում: Դա բխում էր արտահանման և ներմուծման ծավալների գրեթե միանման աճից, համապատասխանաբար, 72,8% և 73% (մեկ տարի առաջ 36,3% և 48,7% – ից)։

Նշենք, որ հունիսի սկզբին Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը ՝ նախկին 4,1 տոկոսից մինչեւ 4,4 տոկոս։ Այնուհետև հունիսի կեսերին 2023 թվականի ՀՆԱ – ի բարելավված աճը հնչեցրեց ՀՀ ԿԲ-ը ՝ 5,8%-ից մինչեւ 6,9%։ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը շատ ավելի վաղ՝ ապրիլի կեսերին, բարելավել էր Հայաստանի 2023 թվականի ՀՆԱ – ի աճի իր կանխատեսումը ՝ նախկին 4,5% – ից մինչեւ 5,5%՝ հաստատելով իր սպասումները նաև երկու ամիս անց ՝ հունիսի կեսերին ։ Փաստացի վիճակագրական տվյալներով ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2022 թվականին արագացել է մինչև երկնիշ 12,6% աճ (2021 թվականի 5,8% – ից) ՝ զգալիորեն գերազանցելով 2019 թվականի նախաքովիդյան 7,6% աճը։ Բացարձակ արտահայտությամբ Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականի արդյունքներով գերազանցել է 8,5 տրլն դրամը (19,5 մլրդ դոլար)։

ajax-loader