Հայաստանում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 21-ին տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2, Գեղարքունիքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ajax-loader