Tag Archives: Հայաստան

Կոչ ենք անում դրսևորել առավելագույն զգուշավորություն․ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտի թիրախավորման, ապատեղեկատվության, վարկաբեկիչ և կեղծ մեղադրանքների տարածման առնչությամբ, որը կարող է լրջագույն հետեւանքներ ունենալ Հայաստանի տնտեսական կայունության համար։ Միության անդամ կազմակերպությունները լավ են պատկերացնում ոլորտի խնդիրները եւ հետամուտ են լավագույն լուծումների ներդրման հարցում։ Վերջին տարիներին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը զգալի առաջընթաց է ապրել՝ ...

Կարդալ ավելին »

Ցուրտ և առանց տեղումների․ եղանակը Հայաստանում

Հունվարի 31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի  -5-7, վաղը ցերեկը՝ +1+3։ 

Կարդալ ավելին »

Հայաստանում գրանցված մոտ 64 հազար իրավաբանական անձանցից տնտեսությունում եղանակ են ստեղծում ընդամենը 8 հազարը. Գագիկ Մակարյան

 Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակի վճարած հարկերը կազմում են բյուջեի մոտ 20% – ը, օրինակ, Գերմանիայում առաջին տասնյակը վճարում է հարկերի ընդամենը 2,5%-ը: 2021 թվականին Հայաստանում ցուցանիշը կազմել է 85 տոկոս, իսկ 2022 թվականին՝ ընդամենը 58,2 տոկոս։ 1,5 անգամ անկումը խոսում է տնտեսության հաջող դիվերսիֆիկացիայի մասին։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ «ՀՀ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը շատ ավելի լավ է, քան Ադրբեջանում. Transparency International

Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը շատ ավելի լավ է, քան Ադրբեջանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասել է Transparency International-ի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։ Նա ավելացրել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կոռուպցիայի ընկալման համաթվի գծով լավագույն ցուցանիշն ունի Վրաստանը, այնուհետեւ՝ Հայաստանը, եւ հետո նոր Ադրբեջանը։ «Վրաստանի համաթիվը 2023թ. կազմել է 53՝ իջնելով երեք կետով։ Ադրբեջանի ...

Կարդալ ավելին »

Անգլիայի ազգային բալետը մայիսին հանդես կգա Հայաստանում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության ջանքերով տարածաշրջանում առաջին անգամ հանդես կգա Անգլիայի ազգային բալետը։ Հյուրընկալող երկիրը Հայասատանն է: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասաց՝ ելույթները նախատեսվում են մայիսի 10, 11-ին: Արվեստասերները Անգլիայի ազգային բալետի կատարմամբ հնարավորություն կունենան վայելելու աշխարհահռչակ «Ժիզել» բալետային ներկայացումը Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ավելի վաղ Անգլիայի ազգային բալետի տնօրինության հրավերով ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը կմեկնարկի փետրվարի 22-ին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը կվերսկսվի փետրվարի 22-ին: Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում կկայանան «Շիրակ»-ԲԿՄԱ, «Նոա»-«Ուրարտու», «Ալաշկերտ»-«Վան», «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ», «Արարատ»-«Վեստ Արմենիա» հանդիպումները: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 48 միավորով «Փյունիկ»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա», որոնք ունեն 42-ական միավոր: 4-րդ տեղում «Ուրարտու»-ն է, որը հավաքել է 34 միավոր: Երկու միավոր քիչ` 32 ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը

Շիրակի մարզի Աշոցք համայնքում հունվարի 30-ին  մեկնարկում է Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնության առաջին փուլը։ Այդ մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:«Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա մասնակիցների քանակը քիչ է, սակայն մեր առաջատարները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Նրանք լրջորեն պատրաստվել են մրցաշարին»,-ասաց Սարգսյանը:Ֆեդերացիայի նախագահի խոսքով` առաջնության առաջին փուլում արտերկրից մասնակիցներ չկան, սակայն փետրվարին սպասվող առաջնությանը, հնարավոր է, մասնակիցներ լինեն նաև արտերկրից։  Մասնավորապես, ...

Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն կանխել է Իրանից Հայաստան թմրամիջոցների տեղափոխումը

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է Իրանից Հայաստանի տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք բացահայտելու ու կանխելու մասին։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր ու մետաղներ

Հայաստանը նախորդ տարվա 11 ամսում՝ հունվար-նոյեմբերին, արտահանել է 6 մլրդ 946 մլն 382.5 հազար դոլարի ապրանք՝ 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ գրանցելով 44.7 տոկոս աճ: Հայաստանից ամենաշատն արտահանվել են թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ, երրորդ տեղում հանքահումքային արտադրանքն է: Ներմուծման ծավալներում ևս 41 տոկոս աճ է գրանցվել․ ծավալով առաջատարը մեքենաները, սարքավորումներն ու մեխանիզմներն են: Տնտեսագետները արտահանման ...

Կարդալ ավելին »

Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է

Ամերիաբանկը վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: 2023-ի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով՝ բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 25,7 մլրդ դրամի հարկ: Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 3 անգամ: 2022թ.-ի արդյունքներով՝ Ամերիաբանկը պետբյուջե էր վճարել 8,2 մլրդ դրամ: ՊԵԿ-ի հրապարակած՝ ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ամերիաբանկը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը նախորդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader