Tag Archives: Հայաստան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը երրորդն է ԵԱ-ի թիմային պայքարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային պայքարում 3-րդն է: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 3 մեդալ: Եվրոպայի առաջնությունում իր 7-րդ ոսկե մեդալը նվաճեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Երրորդ անգամ ոսկե մեդալակիր դարձավ Մալխաս Ամոյանը: Բրոնզե մեդալակիր դարձավ Մանվել Խաչատրյանը:

Կարդալ ավելին »

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 17-18-ին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 15-16-ին առանձին շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 14-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-17-ին աստիճանաբար կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 10-12 աստիճանով։ Երևանում փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, ...

Կարդալ ավելին »

Աշոտ Աղաբաբյանը՝ Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ

Մտավորական, գրող Աշոտ Աղաբաբյանը Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ է դարձել։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․ «Ես Հայաստանի գրողների միության անդամ չեմ։ Բայց այսօր ինձ հետ մի «դեպք» պատահեց։ Դեռևս 2004-ին, երբ տպագրվեց առաջին վեպս՝ «Ռեզիդենտը», երջանկահիշատակ Լևոն Անանյանն առաջարկեց դիմում գրել ու դառնալ ՀԳՄ անդամ։ Չուզեցի։ Ով մի գիրք տպի՝ «վազելով» գրողների միության անդամ դառնա՞։ Հետո, ...

Կարդալ ավելին »

Newmag Winter Fest 2024-ն անցավ ջազային էլևէջներով, «ՏաԼույսի» հոգևոր շնչով ու պոեզիայի ընթերցումներով (լուսանկարներ)

Փետրվարի 10-ին Newmag-ը ներկայացրեց գրականության և ժամանակակից արվեստների աննախադեպ փառատոն, որի հովանավորների շարքում էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ GeoProMining ընկերությունը։ Գրքատոնն իր շուրջն էր հավաքել մշակութային դեմքերի, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների։ Փառատոնի բացման արարողությունը վստահված էր Արցախի պետական ջազ նվագախմբին։ Ելույթով հանդես եկավ նաև Տավուշի «ՏաԼույս» երգչախումբը, իսկ եզրափակիչ գալա համերգին հնչեցին Ավետ Բարսեղյանի պոեզիան ու նրա խոսքերի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը։ Ըստ գերատեսչության հրապարակման վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում: Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ:

Կարդալ ավելին »

Հայաստանում առաջին անգամ հանցանք կատարողների նկատմամբ կկիրառվի «համաձայնությամբ տուգանք»

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ օրենքի ուժի մեջ մտնելով ներդրվել է նոր՝ «համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», կարգավորում է տրվել վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը առողջապահության նախարարի կողմից սահմանելու համար: Այսպիսով. 2024 ...

Կարդալ ավելին »

Սպասվում են տեղումներ, բայց ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում փետրվարի 12-13-ը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում, 15-16-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 13-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ...

Կարդալ ավելին »

Հայաստան ամենաշատն օգնություն են ուղարկել ԱՄՆ-ը, Իտալիան և Շվեյցարիան

Հայաստան նախորդ տարի ուղարկվել է 35 մլն 649.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկած երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում են Իտալիան ու Շվեյցարիան: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ: Նախորդ տարի ուղարկված մարդասիրական օգնության առյուծի բաժինը՝ 25 մլն 228.8  հազար դոլարը, կազմում ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գնանկումը կազմել է 0․9%

Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2024թ. հունվարը 2023թ. հունվարի նկատմամբ) կազմել է 0.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.2% գնաճ: Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ արձանագրվել է 11.6% գնանկում, իսկ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բնակչության թիվն ավելացել է գրեթե մինչև 3 մլն

Մինչեւ  2024 թվականը Հայաստանի բնակչության թիվը հասել է 2,991 միլիոնի՝ մեկ տարում ավելանալով 1,8 տոկոսով կամ 53.4 հազարով։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Ընդ որում, Երևանի բնակչությունը հաշվետու տարում ավելացել է 1,4% – ով՝ գերազանցելով 1,104 մլն մարդը, այսինքն, մայրաքաղաքում կենտրոնացված է երկրի ընդհանուր բնակչության 36,9%-ը։ Վիճակագրական տվյալների համաձայն,  2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքային բնակչությունը կազմել ...

Կարդալ ավելին »
ajax-loader