Newmag Winter Fest 2024-ն անցավ ջազային էլևէջներով, «ՏաԼույսի» հոգևոր շնչով ու պոեզիայի ընթերցումներով (լուսանկարներ)

Փետրվարի 10-ին Newmag-ը ներկայացրեց գրականության և ժամանակակից արվեստների աննախադեպ փառատոն, որի հովանավորների շարքում էր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ GeoProMining ընկերությունը։

Գրքատոնն իր շուրջն էր հավաքել մշակութային դեմքերի, արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների։ Փառատոնի բացման արարողությունը վստահված էր Արցախի պետական ջազ նվագախմբին։

Ելույթով հանդես եկավ նաև Տավուշի «ՏաԼույս» երգչախումբը, իսկ եզրափակիչ գալա համերգին հնչեցին Ավետ Բարսեղյանի պոեզիան ու նրա խոսքերի հիման վրա գրված երգերը՝ սիրված երգիչների կատարմամբ։ Newmag Winter Fest֊ի ամբողջ ընթացքում ցուցադրված էր Տիգրան Ձիթողցյանի, Արման Նուռի կտավները և Իլյա Վարդանյանի գրաֆիկական գործերը։

Winter Fest 2024-ի առաջին ակորդները ջազային էին։ Փառատոնի բացումը վստահված էր Արցախի պետական ջազ նվագախմբին։

Ելույթներով հանդես եկավ Տավուշի «Տալույսը»։ Մանկապատանեկան երգչախումբը գործում է Հայոց եկեղեցու Տավուշի թեմում։ Գեղարվեստական ղեկավարը Մարիա Գալստյանն է։ 

Փառատոնի ընթացքում Ներսես Ավետիսյանը հանդես եկավ մոնոդրամայով։ Ամերիկացի հեղինակ Յան Քաուքենբուշի «Ցուրտ օր դժոխքում» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումն ապրումների, հոգեբական ծանր իրավիճակների մի ամբողջ տարափ է: Հրաչ Քեշիշյանը պիեսի թարգմանիչն է ու բեմադրող ռեժիսորը։ 

Newmag Winter Fest 2024-ն ավարտվեց գալա համերգով։ Տեղի ունեցավ հանդիպում Ավետ Բարսեղյանի և նրա պոեզիայի հետ։ Բանաստեղծական ընթերցումներ, երգեր ու զրույց բառի և սիրո ուժի մասին մեր ժամանակների խոսքի վարպետի հետ։ Երեկոյի ընթացքում հնչեցին նաև Ավետ Բարսեղյանի երգերը, որոնք կատարեցին Սոնա Ռուբենյանը, Արամ Mp3, Գոռ Սուջյանը, Մովսես Մովսեսյանը։

Newmag Winter Fest֊ի ամբողջ ընթացքում այցելուները հնարավորություն ունեին վայելել Տիգրան Ձիթողցյանի, Արման Նուռի կտավները, ինչպես նաև Իլյա Վարդանյանի թվային ինստալիացիաները։

ajax-loader