Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է

Ամերիաբանկը վեցերորդ տարին անընդմեջ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: 2023-ի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով՝ բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 25,7 մլրդ դրամի հարկ:

Նշված ցուցանիշը նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելացել է ավելի քան 3 անգամ: 2022թ.-ի արդյունքներով՝ Ամերիաբանկը պետբյուջե էր վճարել 8,2 մլրդ դրամ:

ՊԵԿ-ի հրապարակած՝ ՀՀ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում Ամերիաբանկը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը նախորդ տարվա 24-րդի փոխարեն:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է՝ ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.amAutomarket.ameriabank.amBusiness.ameriabank.am: Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

ajax-loader