Tag Archives: Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կայցելի Հայաստան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դաշինքի մամուլի ծառայությունը։ «Մարտի 19-ին պարոն Ստոլտենբերգը կժամանի Երեւան, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Տարածաշրջանային այցի շրջանակում Ստոլտենբերգը մարտի 18-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Ուկրաինայի հայերի միությունը ողջունում է Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ ԵԽ բանաձևը

Ուկրաինայի հայերի միությունը ողջունել է ԵԽ բանաձևը՝ Հայաստանի համար ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ: Այդ մասին նշված է Ուկրաինայի հայերի միության տարածած հաղորդագրության մեջ:«Միությունը ողջունում է Եվրախորհրդարանի բանաձևը, որն ուղղված է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությանը։ Ուկրաինայի հայերի միությունը պատրաստ է խթանել Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները»,- նշված է ուղերձում։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով առաջարկում է դիտարկել Հայաստանին ԵՄ անդամակցության ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի ֆուտբոլի  Մ-21 հավաքականը մարտի 17-26-ը կանցկացնի մարզական հավաք, որի ընթացքում ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 2025թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում կկայանա երկու հանդիպում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Մարտի 22-ին թիմը Պոդգորիցայում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի, իսկ մարտի 26-ին Արմավիրում՝ Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ։ Մ-21 hավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. ԴարպասապահներԳոռ Մատինյան -ԲԿՄԱՎլադ Չատունց -«Ալաշկերտ-2»Դավիթ Դավթյան -ԲԿՄԱՊաշտպաններՀամլետ Մնացականյան -«Շիրակ»Ավենտիս Ավենտիսյան -«ՆԿ ...

Կարդալ ավելին »

Հայաստան-Ֆրանսիա շփումները գերազանցել են քաղաքական երկխոսության ավանդական ցուցանիշները. ԱԳ նախարար

Ֆրանսիայից Հայաստան նախորդ  տարի գրանցվել է բարձրաստիճան այցերի աննախադեպ քանակ: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը: «Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններն առանձնաշնորհյալ բնույթ են կրում: Հաշվետու տարում եղել է Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի 5 հանդիպում: Նաև Ֆրանսիայից բարձրաստիճան այցերի աննախադեպ ...

Կարդալ ավելին »

Վրաստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան։  Այդ մասին տեղեկացնում է «Sputnik» գործակալության վրացական ծառայությունը։ «Շաբաթ օրը կայցելեմ Ադրբեջան, որին մեկ շաբաթ անց կհետևի իմ այցելությունը Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը», – ասել է Կոբախիձեն։ Վրաստանի վարչապետը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ապահովումը շատ կարևոր է։ Ավելի վաղ Իրակլի Կոբախիձեն հանդիպում էր ունեցել Վրաստանում Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 380 մլն դոլար

2023թ. Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապանքաշրջանառությունն ավելացել է ավելի քան 7 տոկոսով եւ կազմել 380 մլն դոլար։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում «Հնդկաստան-Հայաստան. բիզնեսի հորիզոնների միավորում» բիզնես-համաժողովի շրջանակում, մարտի 14-ին հայտնել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։ «Մեր հիմնական նպատակը ոչ միայն Հնդկաստանից ներմուծումը զարգացնելն է, այլև մենք ձգտում ենք, որպեսզի նաեւ մեր արտադրողները դուրս գան հսկայական հնդկական շուկա, որտեղ կա ...

Կարդալ ավելին »

Հայաստանի մարմնամարզության առաջնությունների չեմպիոնները հայտնի են

Հայաստանի մարմնամարզության կանանց և տղամարդկանց 2024 թվականի առաջնությունների հաղթողները հայտնի են: Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում կայացած առաջնության մրցումային վերջին օրը կայացան առանձին գործիքների եզրափակիչները: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի չեմպիոններն են` Գագիկ Խաչիկյանը (նժույգ-թափեր), Գագիկ Խաչատրյանը (ազատ վարժություններ), Վահագն Դավթյանը (օղակներ), Էրիկ Բաղդասարյանը (զուգափայտ), Արթուր Դավթյանը (հենացատկ), Շեքսպիր Գևորգյանը (պտտաձող): Կանանց մրցումներում լավագույնները Աննա Մանթաշյանը (հավասարակշռության գերան, ազատ վարժություններ), Օֆելյա Քոչարյանը (հենացատկ) ...

Կարդալ ավելին »

Հայտնի է, թե ինչ երգով Հայաստանը կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին. տեսահոլովակն արդեն հասանելի է

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2024»-ին Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի երգն ու տեսահոլովակը: «Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն»,- նշված է տեսահոլովակին կից հաղորդագրության մեջ: «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի է ունենալու մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում: Հայաստանը ...

Կարդալ ավելին »

Հայաստանում նախորդ տարի հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամի օդի տուրք

Հայաստանից օդային տրանսպորտով ելքի համար պետական տուրքի վճարումների արդյունքում նախորդ տարի հավաքագրվել է մոտ 17 մլրդ դրամ: Այդ մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:Պատգամավորը հետաքրքրվեց, թե նոր ուղղությունների համար օդի տուրքի ազատման մասին օրենսդրական փոփոխությունից հետո ինչպե՞ս է աշխատել նոր կարգավորումը, ի՞նչ դինամիկա կա:«Օդի տուրքի մասով նախորդ տարի ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն մրցույթ է հայտարարել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ընդունելություն՝ նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության քաղաքացիական ծառայության 16 թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով համալրելու համար:Ընդունելության պայմաններին, թափուր պաշտոնների անվանացանկին, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով սահմանված գործառույթներին, ինչպես նաև կրթության, մասնագիտության, որակավորման աստիճանի, աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառում փորձի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ պաշտպանության նախարարության mil.am պաշտոնական կայքէջի «Գրադարան» բաժնի «Քաղաքացիական ծառայություն» ենթաբաժնում՝ «ՀՀ ...

Կարդալ ավելին »
ajax-loader