Հայաստանում 55.3%-ով աճել է արտահանումը

2023թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 20,723.2 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 46.0%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,892.8 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2023թ.-ի հունվար-դեկտեմբերին Հայաստանն արտահանել է 8,415.2 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 12,308.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման աճը կազմել է 55.3%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված աճը՝ 40.2%։

ajax-loader