Հայաստանի և Չեխիայի խորհրդարանների խոսնակները քննարկել են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովան քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները։ Մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ամփոփելով Չեխիայի պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպման արդյունքները։

«Քննարկել ենք նաև մեր երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, առևտրաշրջանառությունը, ինչպես նաև համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում։ Նաև տեղի է ունեցել իմ և Ադամովայի առանձնազրույցը, որի ընթացքում մենք նույնպես քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները և հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Գիտեք, որ մեր հյուրը այստեղից ուղևորվելու է հարևան երկիր։ Դրա հետ կապված նույնպես քննարկումներ ունեցանք։ Կրկին ուզում եմ ասել, որ ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջն այստեղ»,-նշեց Սիմոնյանը։

ajax-loader