ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում։ Այդ մասին ասվում է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի տեսաուղերձում։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականից գործակալությունը կրկնապատկել է իր ներդրումները Հայաստանի տնտեսությունում։ «Դա ներառում է կանանց և երիտասարդների վերապատրաստում աշխատավայրում՝ նոր տնտեսության մեջ նրանց ավելի մրցունակ դարձնելու նպատակով, աշխատանք ՀՀ կառավարության հետ՝ նոր նորմատիվ ակտերի ընդունման ...
Կարդալ ավելին »In Slider
ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 6.6%-ով
ԵԱՏՄ արդյունաբերական արտադրությունն ընթացիկ տարվա հունվար-փետրվարին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.6%-ով։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։ «2024 թվականի հունվար-փետրվարին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է նախորդ տարվա հունվար-փետրվարի մակարդակի 106.6%-ը»,- ասված է զեկույցում։ Արդյունաբերական արտադրության աճ է նկատվել անդամակցող բոլոր երկրներում՝ Հայաստանում՝ 28.9%-ով, Ղրղզստանում՝ 7.8%-ով, Բելառուսում՝ 7.1%-ով, Ռուսաստանում՝ 6.6%-ով և Ղազախստանում՝ 4.6%-ով։ ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ աշխատակիցները՝ արյան դոնորներ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն արյուն են հանձնել Արծվանիկում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։ Նա լուսնակարներ է հրապարակել՝ մակագրելով․ «Արծվանիկում արյան դոնորների հերթ է»։
Կարդալ ավելին »2024-ի հունվար-փետրվարին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 324.43 մլրդ դրամ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.43 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.93 մլրդ դրամով կամ 7.96%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 320.65 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 30,37%-ով կամ 74.69 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է հավելուրդին, ապա այն նվազել է 50.77 մլրդ ...
Կարդալ ավելին »«ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» չի ուսումնասիրի Ծովակի պեմզային ավազների հանքավայրը Սևանա լճի ազդեցության գոտում. «Հետք»
Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի՝ Ծովակի պեմզային ավազների հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու հայտին։ Ծովակի պեմզային ավազների հանքավայրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում՝ Ծովակ բնակավայրում։ Ծովակը Սևանա լճի հարավ-արևելյան ափին է՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի վրա, գրում է «Հետքը»: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն մտադիր էր օգտագործել Ծովակի պեմզային ավազները Սոթքի ոսկու հանքի համար, քանի որ Սոթքի ոսկու հանքի հետագա ...
Կարդալ ավելին »Առևտրաշրջանառության տարեկան աճը կազմել է 21 տոկոս
Հայաստանի առևտրի հատվածի տարեկան աճի տեմպը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է՝ 18%- ից մինչեւ 24,1%՝ ապահովելով 749.1 մլրդ դրամ ($1.8 մլրդ) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն՝ միայն այս տարվա փետրվարին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 21 տոկոսով՝ մինչև 408.3 մլրդ դրամ (1 մլրդ դոլար) ։ Մասնավորապես, մեծածախ առևտրի տարեկան աճը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է 31,6% – ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Ցուկերբերգն աշխարհի ամենահարուստների ցուցակում առաջ է անցել Մասկից
Meta ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը երրորդ հորիզոնականն է բարձրացել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում`2020 թ. ի վեր առաջին անգամ ավելի բարձր դիրք զբաղեցնելով Tesla ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկի նկատմամբ: Այդ մասին է վկայում Bloomberg-ի միլիարդատերերի վարկանշային աղյուսակը։ Ցուկերբերգի կարողությունը տարեսկզբից ի վեր աճել է 58,9 միլիարդ դոլարով և հասել 187 միլիարդ դոլարի, մինչդեռ Մասկը կորցրել է 48,4 միլիարդ ...
Կարդալ ավելին »37%-ով ավելացել է Հայաստանի մետալուրգիական արտադրության ծավալը
Հայաստանի մետալուրգիական ճյուղը 2024թ. հունվար-փետրվարին արտադրության ծավալներն ավելացրել է տարեկան 37%-ով (նախորդ տարվա 31% անկման դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Մասնավորապես, Հայաստանում պղնձի խտանյութի արտադրության աճը կազմել է 52,7 տոկոս (նախորդ տարվա 36,1 տոկոս անկումից)՝ կազմելով 52,6 հազար տոննա։ Ցինկի խտանյութի արտադրության տարեկան դինամիկան նույնպես ծավալվել է 17,3% անկումից դեպի 5,2% աճ՝ այս տարվա հունվար-փետրվարին կազմելով ...
Կարդալ ավելին »Բացի կոնյակից, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է
Հայաստանում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները 2024 թվականի հունվար-փետրվարին նվազել են՝ բացառությամբ կոնյակի։ Վերջինիս լիտրաժը, ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում աճել է 46,7%-ով (նախորդ տարվա 36% անկման դիմաց)՝ կազմելով մոտ 3,7 մլն լիտր։ Մասնավորապես, զգալիորեն կրճատվել են գինու արտադրության ծավալները՝ 31%- ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,6% աճի դիմաց)՝ մինչև 1,3 մլն լիտր, փրփրուն գինին (շամպայն)՝ ...
Կարդալ ավելին »Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ
2024-ի մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա մարտին զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 159 հազար 918: Ընթացիկ տարվա մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից: Մարտի ընդհանուր այցելությունների առյուծի բաժինը՝ 42%-ը հենց ռուսաստանցի այցելուներն են: Մարտի այցելությունների թվով երկրորդը Վրաստանն է՝ 14%, որին հաջորդում են այցելություններն Իրանից՝ 8%:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ