In Slider

Վերջին մի քանի ժամվա ընթացքում տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ

Տարածաշրջանը շարունակում է «ցնցվել», գրանցված երկրաշարժերը մինչև 5 մագնիտուդ հզորությամբ են։ Այս մասին հայտնել է «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր Սերգեյ Նազարեթյանը Zarkerak.am-ի հետ զրույցում։ Նա խոսել է տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում սեյսմիկ ներկա իրավիճակի վերաբերյալ, նշելով, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում՝ 00։00-ից սկսած, տարածաշրջանում գրանցվել է առնվազն 13 երկրաշարժ՝ մինչև 5 մագնիտուդ հզորությամբ՝ առավելապես ...

Կարդալ ավելին »

Միրզոյան-Լավրով՝ Փաշինյան-Շոլց հանդիպումից հետո, խորհրդանշական վայրում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երկօրյա այցով մեկնել է Հնդկաստան, որտեղ նա կմասնակցի եւ ելույթ կունենա Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»: Հայաստանի արտգործնախարարը Հնդկաստան այցի շրջանակում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Լավրովին, որը գործնականում հնարավոր է դիտարկել փակ հանդիպում, քանի որ արարողակարգային մասը եղել է շատ փոքր: Սա թերեւս վկայում է հանդիպման գործնականության մասին: Լավրովը Հնդկաստանում ...

Կարդալ ավելին »

Forbes-ը հայկական Krisp-ն ու Podcastle-ը համարում է խելահեղ գեներատիվ AI գործիքներ

Ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականը ներկայացրել է 14 խելահեղ գեներատիվ AI գործիք և այդ ցանկում ընդգրկել նաև հայկական Krisp-ն ու Podcastle-ը։ «Podcastle-ն աուդիո ձայնագրման և խմբագրման հարթակ է՝ ինտեգրված AI գործիքներով, որոնք օգնում են ստեղծել պարզ, սահուն ձայնագրություններ։ Դրանք հնչում են այնպես, կարծես պրոֆեսիոնալ կերպով խմբագրված լինեն՝ ավտոմատացնելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կողմնակի ձայնը, աղմուկը մաքրելը և տառադարձումները։ Krisp-ը կոնֆերանսի ծրագիր ...

Կարդալ ավելին »

Հունվարին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 150 %-ով ավելի գումար. Մանավազյան

2023 թվականի հունվարին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 152.9 մլրդ դրամ, ինչը 91.3 մլրդ դրամով կամ 148.2%-ով ավել է 2022 թվականից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ այն 93.3 մլրդ դրամով կամ 156.5%-ով ավել է 2021թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022թ․ դեկտեմբերի ցուցանիշից ...

Կարդալ ավելին »

Մոտ1,67 միլիոն զբոսաշրջիկ է եկել Հայաստան 2022-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի գործունեության 2022թ. հաշվետվությունը։ Կառավարությունից հայտնել են, որ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ «Armenia, ...

Կարդալ ավելին »

Klarna-ում 1 միլիարդ դոլար վնասի ֆոնին աշխատավարձն աճել է 35%-ով․ Financial Times 

«Գնիր հիմա, վճարիր հետո» (buy now, pay later, BNPL) սկզբունքով աշխատող շվեդական Klarna ֆինտեխ ստարտափի զուտ վնասը 2022 թվականին ավելացել է 47%-ով՝ հասնելով 10,4 միլիարդ շվեդական կրոնի (մոտ $1 միլիարդի): Ինչպես հաղորդում է Financial Times-ը (FT), չորրորդ եռամսյակում Klarna-ն կրել է 1,9 միլիարդ կրոնի վնաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $4,6 միլիարդ կրոնի դիմաց ($181,1 միլիոն՝ $438,4 միլիոնի դիմաց), իսկ վարկերի մասով վնասը ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվարին 10.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ, այնինչ այս տարվա հունվարի ցուցանիշը 2022-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 46.1 տոկոսով: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պարզաբանել է, թե երբ չի վերադարձվում եկամտահարկը

2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։ Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով ...

Կարդալ ավելին »

Գործազուրկներին աշխատանքի ընդունող գործատուները փոխհատուցում կստանան

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության խթանման միջոցառումը, որի նպատակն է մեծացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցողների աշխատանքի տեղավորման հնարավորությունները: Առաջարկվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը եւ աջակցության տեւողությունը տարբերակվում ...

Կարդալ ավելին »
ajax-loader