In Slider

Հունվարին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 150 %-ով ավելի գումար. Մանավազյան

2023 թվականի հունվարին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 152.9 մլրդ դրամ, ինչը 91.3 մլրդ դրամով կամ 148.2%-ով ավել է 2022 թվականից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ նշելով, որ այն 93.3 մլրդ դրամով կամ 156.5%-ով ավել է 2021թ. համապատասխան ժամանակաշրջանների ցուցանիշներից, իսկ 2022թ․ դեկտեմբերի ցուցանիշից ...

Կարդալ ավելին »

Մոտ1,67 միլիոն զբոսաշրջիկ է եկել Հայաստան 2022-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի գործունեության 2022թ. հաշվետվությունը։ Կառավարությունից հայտնել են, որ ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի, ներքին եւ ներգնա զբոսաշրջության զարգացման, օտարերկրյա պետությունների, տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, զբոսաշրջային ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության բրենդինգի ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքում մշակվել է նոր միասնական զբոսաշրջային բրենդ՝ «Armenia, ...

Կարդալ ավելին »

Klarna-ում 1 միլիարդ դոլար վնասի ֆոնին աշխատավարձն աճել է 35%-ով․ Financial Times 

«Գնիր հիմա, վճարիր հետո» (buy now, pay later, BNPL) սկզբունքով աշխատող շվեդական Klarna ֆինտեխ ստարտափի զուտ վնասը 2022 թվականին ավելացել է 47%-ով՝ հասնելով 10,4 միլիարդ շվեդական կրոնի (մոտ $1 միլիարդի): Ինչպես հաղորդում է Financial Times-ը (FT), չորրորդ եռամսյակում Klarna-ն կրել է 1,9 միլիարդ կրոնի վնաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $4,6 միլիարդ կրոնի դիմաց ($181,1 միլիոն՝ $438,4 միլիոնի դիմաց), իսկ վարկերի մասով վնասը ...

Կարդալ ավելին »

Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10,5 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվարին 10.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա հունվարի նկատմամբ, այնինչ այս տարվա հունվարի ցուցանիշը 2022-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել է 46.1 տոկոսով: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 1.4 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ պարզաբանել է, թե երբ չի վերադարձվում եկամտահարկը

2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է, թե որ դեպքերում չի վերադարձվում հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի վճարած տոկոսների գումարների չափով եկամտային հարկը (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մաս, 4-րդ կետ)։ Մասնավորապես, եկամտային հարկը չի վերադարձվում․ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով, եթե ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով ...

Կարդալ ավելին »

Գործազուրկներին աշխատանքի ընդունող գործատուները փոխհատուցում կստանան

Կառավարությունը հաստատել է Զբաղվածության խթանման միջոցառումը, որի նպատակն է մեծացնել ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց, այդ թվում հաշմանդամություն ունեցողների աշխատանքի տեղավորման հնարավորությունները: Առաջարկվում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքների գործազուրկ անձանց աշխատանքի ընդունման դեպքում գործատուներին տալ աջակցություն՝ աշխատանքի ընդունած անձի աշխատավարձից հաշվարկված եւ վճարված եկամտային հարկի մասնակի չափով, ընդ որում՝ աջակցության չափը եւ աջակցության տեւողությունը տարբերակվում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 1,6 մլրդ դոլարով

2022 թ.-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխադարձ առևտրի ծավալն աճել է 10,3%-ով և կազմել 80,6 մլրդ դոլար: Նման տվյալներ է հայտնել Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ): Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) հայտարարության մեջ: «2022 թ.-ին ԵԱՏՄ-ի փոխադարձ առևտուրը հասել է իր առավելագույն մեծությանը և, ըստ բանկի վերլուծաբանների գնահատման, կազմել 80,6 միլիարդ դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 10,3 %)», – ...

Կարդալ ավելին »

Պետական բյուջեի 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը․ Ջհանյան

Հայաստանում նախորդ տարի հանքարդյունաբերությունը մոտ 200 մլրդ դրամի չափով եկամուտներ է ապահովել պետբյուջե, այսինքն՝ պետական բյուջեի 2 տրիլիոնից ավելի եկամուտների 10 տոկոսն ապահովել է հանքարդյունաբերությունը:  2023-ի համար, սակայն, այդպիսի աննախադեպ մուտքեր չեն սպասվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը: «2022 թվականն աննախադեպ է ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերությունը` «գրետաթունբերգների» և սոցցանցերի թիրախում

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հոդված է հրապարակել mediamax-ում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: Կար ժամանակ, երբ երկրաբանի մասնագիտությունն ամենապահանջվածներից մեկն էր: Եվ երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, ինձ համար երկրաբանությունն այլընտրանք չուներ, հատկապես որ աչքիս առաջ ունեի մեծ հեղինակություն վայելող երկրաբաններ հորս եւ հորեղբորս օրինակները: Ամբողջ գիտակից կյանքում եղել եմ հանքարդյունաբերության մեջ: Ներգրավված եմ եղել Հայաստանի գրեթե ...

Կարդալ ավելին »
ajax-loader