In Slider

Ադրբեջանը կրակ է բացել Կուտականի ուղղությամբ․ հայկական կողմը կորուստներ չունի

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մայիսի 23-ին՝ ժամը 00:20-01:10-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կուտականի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն էր:

Կարդալ ավելին »

Կանխվել է մաքսանենգ ճանապարհով խոշոր չափերի թմրամիջոցներ և զենք տեղափոխելու դեպք (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաև զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։ Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի ...

Կարդալ ավելին »

Այլընտրանք Lարսին. ծովային ճանապարհով Բաթումի-Նովոռոսիյսկ բեռնափոխադրման մեկնարկը տրված է

Հայաստանից դեպի Ռուսաստան ու հակառակ ուղղությամբ բեռնափոխադրման կազմակերպումը Վերին Լարսով ոչ միշտ է սահուն անցնում։ Բավական են եղանակային անբարենպաստ պայմանները, մեքենաների հոսքի ավելացումն ու խցանումներն ապահովված են։ Բեռնատարները կարող են շաբաթներով կանգնած մնալ ճանապարհին։ Արդյունքում՝ գործարարները զգալի տուժում են թե ժամանակի, թե ֆինանսական առումով։ Պատկան մարմինները տևական ժամանակ քննարկումներ են անցկացնում՝ փորձելով առաջարկել այլընտրանք, այն է՝ ծովային ճանապարհը։ Այդ գործընթացը ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը հրավիրում է աշխատանքի

Կապանի «Սյունիք» օդանավակայանը հայտարարում է թափուր աշխատատեղերի համար աշխատակիցների հավաքագրման մասին։ Պահանջվում են ժամանման սրահի սպասարկման աշխատակից, հավաքարար, ավիացիոն անվտանգության աշխատակիցներ, կապի մասնագետ, էներգետիկայի, ջեռուցման և հովացման համակարգերի մասնագետներ։ Օդանավակայանում տեխնիկական թռիչքներ կկատարի L410 տիպի քաղաքացիական օդանավը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանական կողմը կրակել է Կաշենի հանքավայրի ուղղությամբ

Բերդաշենի հատվածում ադրբեջանական կողմը կրակել է այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ Մայիսի 18-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և կենտրոնական ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ-17 նռնականետ։ Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման ...

Կարդալ ավելին »

Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 26.7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանում արտադրվել է 51,288.5 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 26.7%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 1.1%-ով և կազմել 2,656.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 11.8%-ով և կազմել 4,240.1 տոննա։ Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 8.1%-ով և կազմել ...

Կարդալ ավելին »

Մայիսի 22-ից Կադաստրի կոմիտեն փաստաթղթերի մուտքագրումը կիրականացնի բացառապես էլեկտրոնային եղանակով

Սույն թվականի մայիսի 22-ից ուժի մեջ է մտնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-145-Ն օրենքը: Մայիսի 22-ից սկսած տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով դիմումները ներկայացնելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ ֆիզիկական անձանց կողմից Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում ընդունվելու են միայն այն դիմումի տեսակները, ...

Կարդալ ավելին »

Պետությունը 2,5 մլն դրամ կտրամադրի զինծառայողների հիփոթեքային վարկի կանխավճարի համար

ՀՀ կառավարությունը ընդլայնում է զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվողների շրջանակը, 500-ի փոխարեն այս տարի ծրագրից կօգտվի 1111 զինծառայող, պետությունը նաև նախկինում սահմանված 10 տոկոսի փոխարեն կվճարի 2.5 մլն դրամ կանխավճար: Համապատասխան որոշումը հավանության արժանացավ Կառավարության նիստում: «Նախատեսվում է օրենքով սահմանված սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրի գրավչությունն ...

Կարդալ ավելին »

Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

 Երևանում մայիսի 18-ի  ցերեկը, մայիսի 19-ին, 22-ին, 23-ին հնարավոր է, 20-ին, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանը մայիսի 18-ին, 19-ին աստիճանաբար կբարձրանա 2-6 աստիճանով, մայիսի 20-ի, 21-ի ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով։ Մարզերում մայիսի 18-ի և մայիսի 19-ի ցերեկը, 22-ին, 23-ին առանձին շրջաններում, ...

Կարդալ ավելին »

Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 17-ին

Ըստ օրենքիԵրևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Հերթական ընտրությունների կարգավորումը շատ հստակ է։ Ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած միջակայքում, և, եթե օրացույցը նայենք, այդ տասնօրյակում մեկ կիրակի է»,– ասել է Հովակիմյանը։ ԿԸՀ նախագահն ընդգծել է, որ ընտրության օրը նշանակելու է կառավարությունը՝ առաջնորդվելով ընտրական օրենսգրքով, ...

Կարդալ ավելին »
ajax-loader