In Slider

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Օգոստոսի 18-ին, 19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի  ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։ Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, օգոստոսի 19-ին, 20-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ...

Կարդալ ավելին »

Մարդուն փոխպատվաստված խոզի երիկամները ոչ միայն չեն մերժվել, այլև առաջին անգամ սկսել են նորմալ գործել

Ալաբամայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու երկու երիկամները փոխարինել գենետիկորեն մոդիֆիկացված խոզի օրգաններով։ Խոզի երիկամները, ընտանիքի թույլտվությամբ, փոխպատվաստել են հիվանդի, որի մոտ ուղեղի մահ է ախտորոշվել։ Այդ մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Բժշկության պատմության մեջ առաջին անգամ դոնորական օրգանները ոչ միայն չեն մերժվել, այլև սկսել են նորմալ գործել, այսինքն՝ արտադրել մեզ՝ մաքրելով օրգանիզմը նյութափոխանակության թունավոր արգասիքներից։ Այս բացառիկ վիրահատության մանրամասն ...

Կարդալ ավելին »

70 հազար շիշ հայկական կոնյակ է արտահանվել Չինաստան, լավ է վաճառվում նաև մեղրը

Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը տնտեսության ոլորտում արագորեն զարգանում է։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը։ «Կարծում եմ, որ շատ լավ արդյունքների ենք հասել։ Տարբեր ոլորտներում համագործակցության նոր ծրագրեր կան, ինչը, կարծում եմ, շատ լավ հիմք է երկկողմ հարաբերությունների զարգացման համար։ Այդ նախագծերից են ճանապարհների և ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, ենթակայանների և ջրամբարների կառուցումը, կաուչուկի արտադրությունը, ինչպես ...

Կարդալ ավելին »

Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքվել. ո՞վ է գնորդը

Բրիտանական Chaarat Gold կազմակերպությունը Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառել է հայկական «Լիճքվազ» ՓԲԸ-ի (Լիճքվազի հանքի արդյունահանողն է. խմբ.) հետ փոխկապակցված Gold Mining Company-ին։ Տեղեկությունը հայտնում է Chaarat–ի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։ «Որոշումը պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի բարձրացման հետևանքով աճող ծախսերով և հնարավոր կորուստներով։ Գործարքի ավարտը սպասվում է 2023 թվականի 4-րդ եռամսյակում կամ 2024 ...

Կարդալ ավելին »

Հաջորդ շաբաթվանից կանոնավոր կգործի Երևան-Կապան չվերթը․ Փաշինյան

Այսօր ՝ օգոստոսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով այցելել է Սյունիքի մարզ՝ մասնակցելու Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը։ Վարչապետը տեղում ծանոթացել է «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին, շրջել տարածքում, զրուցել աշխատակիցների հետ։ «Այսօր մենք փորձարկեցինք Երևան-Կապան չվերթը, օդանավով ժամանեցինք Կապան և արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ, այսինքն՝ քաղաքացիները կարող են տոմս գնել և ...

Կարդալ ավելին »

Երկրաբանական թանգարանը համալրվել է նոր նմուշներով

Երկրաբանական թանգարանի միներալային ֆոնդը համալրվել է հայազգի պրոֆեսոր Անտոն Ռ. Չախմուրադիանի, (Մանիտոբայի համալսարանի Երկրի գիտությունների ֆակուլտետ, Վիննիպեգ, Կանադա) նվիրատվությամբ: Այդ մասին տեղակացնում է ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի ֆեյսբուքյան էջը։ Անտոն Չախմուրադյանը նվիրաբերել է Երկրաբանական թանգարանին 30 նմուշ՝ 9 երկրից:

Կարդալ ավելին »

Հայաստանը երրորդն է Վրաստան կատարած ուղևորությունների թվով

Հայաստանը 2023թ. երկրորդ եռամսյակում երրորդն է Վրաստան կատարված ուղեւորությունների թվով, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2023թ. երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մտել 1,7 մլն օտարերկրացի ոչ ռեզիդենտ ճամփորդող՝ 57,4 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։ 2023թ. երկրորդ եռամսյակում օտարերկրացիների թիվը հասել է 1,2 մլն մարդու, ինչը 58,1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում։ ...

Կարդալ ավելին »

Առաջին անգամ Ֆրանսիան աշխարհում 3-րդ երկիրն է միլիոնատերերի թվով

Ֆրանսիայում ապրում է ավելի քան 2,8 միլիոն մարդ, որի կարողությունը գերազանցում է 1 միլիոն դոլարը։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ ըստ BFMTV հեռուստաալիքի՝ Շվեյցարիայի UBS բանկի՝ 2022 թվականի հաշվարկներով Ֆրանսիայում է ապրում աշխարհի միլիոնատերերի ընդհանուր թվի 4,8%-ը։ Այս վարկանիշային աղյուսակում առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ ապրում է միլիոնատերերի 38,2 %-ը (22,7 մլն մարդ), երկրորդ տեղում Չինաստանն է՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գինու արտադրությունն աճել է 92,8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,108.1 հազար լիտր գինի, որից 592.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 92.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.3 անգամ։ Միևնույն ժամանակ, վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.6 անգամ և կազմել 420.7 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը ...

Կարդալ ավելին »

«Չաարատ Կապանն» աշխատանքի է հրավիրում ամբարձիչների սպասարկման օպերատորների

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Հարստացուցիչ ֆաբրիկայի ամբարձիչ կռունկի օպերատորի։ Այդ մասին ընկերությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում՝ նշելով․ «Պարտադիր պահանջներն են՝ Ամբարձիչների սպասարկման իմացություն, Բեռնման և բեռնաթափման աշխատանքների տիրապետում, Կռունկների անվտանգ շահագործող անձի վկայականի առկայություն: Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է։ Ցանկացողները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 16-ը ուղարկել ռեզյումե chaarat.am էլեկտրոնային կայք էջին կամ [email protected] էլ.փոստի հասցեին»:

Կարդալ ավելին »
ajax-loader