Հայաստանը երրորդն է Վրաստան կատարած ուղևորությունների թվով

Հայաստանը 2023թ. երկրորդ եռամսյակում երրորդն է Վրաստան կատարված ուղեւորությունների թվով, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2023թ. երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մտել 1,7 մլն օտարերկրացի ոչ ռեզիդենտ ճամփորդող՝ 57,4 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։

2023թ. երկրորդ եռամսյակում օտարերկրացիների թիվը հասել է 1,2 մլն մարդու, ինչը 58,1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում։

Գերատեսչության տվյալներով՝ օտարերկրացիների 73,5 տոկոսը միայն զբոսաշրջիկներ են եղել։

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում 290,8 հազար մարդ՝ ամենամեծ թվաքանակը, այցելել է Թուրքիայից, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 24,0 տոկոսը։

Երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է՝ 22,1 տոկոս, երրորդում՝ Հայաստանը (12,4 տոկոս)։ Այցելությունների ամենամեծ թիվը՝ 51,5 տոկոս, կատարվել է հանգստի, զվարճանքների եւ առողջարարական նպատակներով։ Ընդ որում՝ այցելությունների ամենամեծ թիվը բաժին է ընկել Թբիլիսիին եւ Աջարիային՝ համապատասխանաբար 709,3 եւ 661,8 հազար այցելություն։

2023թ. երկրորդ եռամսյակում ծախսերը ոլորտում կազմել են 3,4 մլրդ լարի, ինչը 49,1 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշից։ Այցելության միջին արժեքը նվազել է 6,1 տոկոսով եւ կազմել է 2 292,0 լարի։

ajax-loader