Tag Archives: Վրաստան

Վրաստանի մշակութային օրերը կհարստացնեն ՀՀ-ի մշակութային կյանքի գունապնակը

Հայաստանի և Վրաստանի պատմության ընթացքը դարերի խորքից եկող բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վկայություն է, և երկու ժողովուրդները կերտել են հարևանության եզակի մի օրինակ, որտեղ պատմական իրադարձությունները միայն ամրապնդել են փոխադարձ վստահությունը։  Այդ կարծիքը Վրաստանի դեսպանատանն այդ երկրի անկախության տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության, ինչպես նաև ՀՀ-ում վրացական մշակույթի օրերի բացման խորհրդանշական արարողության ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։  «Այսօր ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների թբիլիսյան հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում՝ ակնկալելով, որ այն կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։  Այդ մասին հայտնում է վրացական News Day գործակալությունը՝ նշելով, որ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ։  «Արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում, շատ ...

Կարդալ ավելին »

Վրաստանը բիթքոյնի կապիտալով հայտնվել է թոփ 10 երկրների ցանկում

Վրաստանը 2024 թ. տվյալներով ձեռք է բերել 5.51 միլիոն դոլարին համարժեք 66 բիթքոյն և հայտնվել թոփ 10 կառավարությունների անվանացանկում, որոնք թվային ակտիվներ են կուտակում։ CCN լրատվամիջոցի փոխանցմամբ՝ անվանացանկը գլխավորում են Արաբական Միացյալ էմիրությունները, ԱՄՆ-ն, Չինաստանն ու Մեծ Բրիտանիան։ Ամենամեծ թվային ակտիվների պահուստային ֆոնդն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը՝ 35 միլիարդ դոլարին համարժեք 420,000 բիթքոյն։ ԱՄՆ-ի կապիտալը գնահատվում է 16.52 դոլարին համարժեք ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:  Հեռախոսազրույցի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Վրաստանում սահմանափակվել է մեծ բեռնատարների երթևեկությունը Հայաստանի հետ սահմանին՝ բքի պատճառով

Վրաստանում բքի եւ Փարավանի լեռնանցքում ցածր տեսանելիության պատճառով Հայաստանի սահմանին բեռնատարների տեղաշարժի սահմանափակում է մտցվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։ Գերատեսչությունից հայտնել են, որ սահմանափակումներ են գործում Կոդա-Փարծխիս-Մանգլիս-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110-րդ կիլոմետր (Փարավանի լեռնանցք) ճանապարհահատվածում։ Ախալքալաք-Կարծախ եւ Ախալցխա-Նինոծմինդա հատվածներում նույնպես ժամանակավորապես սահմանափակվում է կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Տրանսպորտի այլ տեսակների երթեւեկությունն ազատ է։

Կարդալ ավելին »

Վրաստանից 2024-ին վերաարտահանվել է 106,051 ավտոմեքենա

Վրաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը աստիճանաբար սկսել է նվազել, իսկ գները բարձրացել են։ 2024 թվականին արտահանվել է 106.051 ներկրված ավտոմեքենա՝ ընդհանուր 2.426 միլիարդ դոլարով, միչդեռ 2023 թվականին արտահանվել է 107.898 արտասահմանյան ավտոմեքենա՝ 2.126 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով: Արտահանված մեքենաների քանակով առաջին տեղում է Ղազախստանը։ Մինչդեռ ավտոմեքենաների արտահանման արժեքով առաջատարը Ղրղզստանն է։ Ղրղզստան արտահանման համար նախատեսված մեկ մեքենայի միջին արժեքը կազմել է 34.600 ...

Կարդալ ավելին »

Վրաստանում ադրբեջանցի է սպանվել

Ռուսթավիում սպանվել է  24-ամյա էթնիկ ադրբեջանցի։ Ինչպես տեղեկացրել է APA-ն Թբիլիսիից, միջադեպը տեղի է ունեցել վեճի պատճառով։ Հետագայում վեճը վերաճել է զինված միջադեպի։ Սպանվածը Բոլնիսի բնակիչ Վուղար Յաղուբովն է։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Հայտնում են ՀՀ կատռավարության մամուլի ծառայությունից: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Վրաստանի ...

Կարդալ ավելին »

Վրաստանը ռեկորդային եկամուտ է ստացել գինու և ոգելից խմիչքների արտահանումից

2024-ին Վրաստանը արտահանել է 565 միլիոն դոլար արժողությամբ գինիներ և ալկոհոլային խմիչքներ, ինչը 24%-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը: Գինու ազգային գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանը 276.1 միլիոն դոլար արժողությամբ մոտ 95 միլիոն լիտր գինի է արտահանել 72 երկիր: 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ քանակական աճը կազմել է 6%, իսկ եկամտաբերությունը՝ 7%: Արտահանումն աճել է դեպի հետևյալ երկրներ՝ Լեհաստան՝ 12% (6.7 ...

Կարդալ ավելին »

Վերջին մի քանի օրերին Վրաստանում «խոզի գրիպից» մահացել է մի քանի մարդ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպից մի քանի մարդ է մահացել, հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Պացիենտները մահացել են ուղեկցող հիվանդություններից՝ H1N1 վիրուսի հետ կապված բարդությունների պատճառով, նրանցից ոչ ոք պատվաստված չի եղել։ Պացիենտները հիվանդանոց են դիմում հիմնականում ջերմությամբ, իսկ բարձր ջերմությունը չի ենթարկվում դեղորայքով բուժմանը, նշել է հեռուստաալիքը։ Բժիշկները նշել են, որ «խոզի գրիպի» հակավիրուսային բուժումը արդյունավետ է հիվանդության առաջին 72 ժամվա ընթացքում, ուստի հորդորում են պացիենտներին ժամանակին դիմել բժշկի եւ չդիմել ինքնաբուժության։ Բժիշկներն սպասում են, որ վիրուսի բարձրակետը կլինի հունվարի վերջին։

Կարդալ ավելին »
ajax-loader