Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ, Վրաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիա Վոլսկին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում ընդունել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ խորհրդարանական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ ի դեմս Թենգիզ Շարմանաշվիլիի, Անտոն Օբոլաշվիլիի և Սամվել Մանուկյանի, հայ գործընկերների հետ այցելել է Ախալքալաքի Սուրբ Խաչ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Վրաստան
Վրաստանում անցկացվող միջազգային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 149 շախմատիստ
Հուլիսի 16-ից 24-ը Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվում է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2024» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀՇՖ պաշտոնական կայքը։ Մրցաշարը անցկացվում է տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով: Հայաստանից մրցաշարին մասնակցում է 149 շախմատիստ: Մասնակիցների շարքում են նաև գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանը, Հրայր Սիմոնյանը, Լևոն Բաբուջյանը և Վահե Բաղդասարյանը:
Կարդալ ավելին »Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտները նվազել են գրեթե 3,5 անգամ
Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է $321,8 մլն, ինչը գրեթե 3,5 անգամ պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային բանկի տվյալները։ 2023 թվականին ցուցանիշը կազմել էր ավելի քան $1,1 միլիարդ։ Վրաստան տրանսֆերտների քանակով Ռուսաստանը շարունակում է մնալ առաջին տեղում։ Երկրորդ տեղում Իտալիան է, երրորդում՝ ԱՄՆ-ը։ Ընդհանուր առմամբ, այս տարվա ...
Կարդալ ավելին »ՊՆ-ում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը։
Կարդալ ավելին »Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 12-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
Կարդալ ավելին »Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ. դեսպան
Գերմանիան վերանայում է հարաբերությունները Վրաստանի հետ, իսկ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից: «ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը դադարեցված է, և դա շատ ցավալի է… Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա մենք նույնպես վերանայում ենք հարաբերությունները Վրաստանի հետ: Ինչպես գիտեք, մենք ունենք շատ լայն և խորը հարաբերություններ», ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան
Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է, հայտնել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ «Ցավոք, Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը ներկայում կասեցված է։ Հուսով եմ, որ ընտրություններից հետո նորաստեղծ կառավարությունը կրկին լուրջ աշխատանք կսկսի Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ»,- հայտնել է դեսպան Հերչինսկին։ Դեսպանը նշել է, որ Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները Եվրամիության ղեկավարների համար պարզ չեն։ ...
Կարդալ ավելին »ԵՄ դռները Վրաստանի համար կփակվեն, եթե կառավարությունը շարունակի իր գործողությունները. Բորել
Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի համար, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս ուղեգիծը։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ժամանելով Եվրամիության խորհրդի նիստին։ «Եվրամիության դռները Վրաստանի համար այժմ բաց են: Բայց, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն», – Բորելի խոսքերն է մեջբերում Barron’s լրատվական հարթակը: ԵՄ բարձր ներկայացուցիչը ...
Կարդալ ավելին »ՀՀ, ՌԴ և Վրաստանի մասնագետներն աշխատում են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ
Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները: «Ռուսական երկաթուղիների» ղեկավարության անունից ՀԿԵ–ին օգնության են ուղարկվել տարբեր պրոֆիլի 35 մասնագետներ և ղեկավարներ ՝ ուղու ինժեներներ, գեոդեզիստներ, տեխնիկայի մեքենավարներ: Նրանք ներգրավված են ենթակառուցվածքի ավերված ամենախնդրահարույց հատվածներում և նախաձեռնողական կարգով ղեկավարում են վերականգնողական աշխատանքներում ներգրավված խմբերը։ Վրացի երկաթուղայինները շարժակազմ և մասնագետներ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
ԱՄՆ-ն որոշում է ընդունել այցագրային սահմանափակումներ մտցնել մի շարք վրացի քաղաքացիների նկատմամբ՝ կապված Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հաստատման հետ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «ԱՄՆ-ն խորապես մտահոգված է մնում «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողությունների և վերջերս նրա հայտարարությունների և հռետորաբանության առնչությամբ…. Մենք քայլեր ենք ձեռնարկում Վրաստանի տասնյակ քաղաքացիների նկատմամբ վիզային սահմանափակումներ մտցնելու համար», – ասել ...
Կարդալ ավելին »