Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 5-ին հայտարարել է Թբիլիսիի մերձակայքում նոր միջազգային օդանավակայան կառուցելու որոշման մասին։
«Մենք հանգել ենք այն որոշման, որ անհրաժեշտ է կառուցել նոր օդանավակայան, որը կլինի միջազգային, ժամանակակից մակարդակի: Կարծում ենք՝ դրա համար լավագույն վայրը Վազիանին է՝ նախկին օդանավակայանը: Ցանկանում ենք հրավիրել լավագույն ճարտարապետներին, դիզայներներին և մասնագետներին, որպեսզի ուսումնասիրեն այս վայրը և վերջնական որոշում կայացնեն»,- ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հունիսի 5-ին կառավարության նիստում նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսված է եղել արդիականացնել և ընդլայնել Թբիլիսիում գործող միջազգային օդանավակայանը, սակայն որոշակի սահմանափակումների պատճառով որոշում է կայացվել նոր օդանավակայան կառուցել: