Tag Archives: Վրաստան

ՆԱՏՕ-ն կոչ է արել հետաքննել խնդիրները Վրաստանի ընտրություններում

Հյուսիսատլանտյան դաշինքը կոչ է արել ապահովել Վրաստանում խորհրդարանական ընտրություններում թույլ տրված խախտումների հետաքննությունը, որոնք մատնանշել են միջազգային դիտորդները, այ դհայտարարությունը հրապարակել է ՆԱՏՕ մամուլի քարտուղար Ֆարա Դահլալան։ Մամուլի քարտուղարը նշել է, որ դիտորդների միջազգային առաքելությունը նշել է մրցակցության անհավասար պայմանները քաղաքական ուժերի միջեւ Վրաստանի ընտրություններում, ինչը խափանում է հանրության վստահությունը դրանց արդյունքների նկատմամբ։ «Ընտրությունների հետ կապված խախտումների մասին տեղեկությունները պետք ...

Կարդալ ավելին »

Մեր գլխավոր առաջնահերթությունը Վրաստանի եվրաինտեգրումն է. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդգծել է, որ կառավարությունն ունի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններ, և, բնականաբար, նշել է, որ գլխավորը Վրաստանի եվրաինտեգրումն է, գրում է SOVA-ն։ Կառավարության ղեկավարը նշել է, որ կարևոր է երկիրը զարգացնել բոլոր ուղղություններով, որպեսզի մինչև 2030 թվականը Վրաստանը հասնի եվրաինտեգրման նպատակին, ինչի համար, ըստ նրա, կարվի հնարավորը։ Կոբախիձեն այս համատեքստում կենտրոնացել է տնտեսական աճի վրա, և, ըստ ...

Կարդալ ավելին »

Պապիկյանն ու Վրաստանի ռազմական կցորդը քննարկել են պաշտպանության բնագավառում գործակցության ընթացքը

Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ Հայաստանում Վրաստանի նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ: ՊՆ-ից հայտնում են, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Թեյմուրազ Մաիսուրաձեին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցության զարգացման և ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիան սառեցրել է ռազմավարական երկխոսությունը Վրաստանի հետ և չեղարկել բանակցությունները պաշտպանության ոլորտում

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Վրաստանի հետ «Ուորդրոպի ռազմավարական երկխոսությունը» և չեղյալ են հայտարարել բանակցությունները երկու երկրների պաշտպանության շտաբների միջև՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով։ Այդ մասին հայտնել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը «Ինտերպրեսնյուզ» գործակալությանը տված հարցազրույցում։ Ուորդը նշել է մի քանի քայլեր, որոնց պատճառով վատթարացել են Վրաստանի հարաբերությունները Բրիտանիայի և այլ Արևմտյան երկրների հետ։ Այդ քայլերի շարքում ...

Կարդալ ավելին »

Աբխազիան հայտարարել է Վրաստանի հետ ուժի չկիրառման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության մասին

Աբխազիայի արտաքին գործերի փոխնախարար Օդիսեյ Բիգվավան հայտարարել է, որ Աբխազիայի և Վրաստանի միջև ուժի չկիրառման մասին փաստաթղթի համաձայնեցումն ու ստորագրումը պետք է լինեն Անդրկովկասում անվտանգության և կայունության շուրջ Ժնևյան քննարկումների առանցքային խնդիրը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպմանն, ըստ Աբխազիայի ԱԳՆ մամուլի ծառայության, Բիգվավան նաև կողմ է արտահայտվել Գալիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հարցով աշխատանքի ...

Կարդալ ավելին »

Կոբախիձեն անարդար է համարել Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի նոր բանաձևը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Մեզ մոտ քչերն են զարմացել Եվրախորհրդարանի այս բանաձևից: Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր Եվրախորհրդարանը երեք նմանատիպ բանաձև է ընդունել Վրաստանի վերաբերյալ: Այստեղ երևում է այն ուժերի ձեռքը, որոնք մենք անվանում ենք գլոբալ պատերազմի կուսակցություն»,- Կոբախիձեն ...

Կարդալ ավելին »

Վրաստանի նախագահ չի ստորագրել խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի ստորագրել սեպտեմբերին երկրի խորհրդարանի կողմից ընդունված ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը, ինչը նշանակում է, որ վիճահարույց օրենքը կստորագրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, և փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հրապարակումից հետո, գրում է Civil Georgia-ն։ Նախագահը չի օգտագործել իր վետոյի իրավունքը, ինչի արդյունքում օրինագիծը հետ կուղարկվեր խորհրդարան՝ քննարկման, իսկ օրենքի վերջնական ընդունումը կհետաձգվեր մի քանի շաբաթով։ Նախագահը դեռևս հրապարակավ ...

Կարդալ ավելին »

Վրաստանում անշարժ գույքի ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են 66.5 միլիոն դոլարի

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Վրաստանում անշարժ գույքի ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են 66.5 միլիոն դոլարի: Վրաստանում այդպիսի ներդրումներ անող երկրների թոփ-տասնյակը գլխավորում է ԱՄՆ-ն: Եռյակում են Իսրայելն ու Կիպրոսը: Հաջորդիվ Լեհաստանն է, Ռուսաստանը, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Ուկրաինան: Տասնյակը եզրափակում է Թուրքիան: Օտարերկրյա ուղղակի ներդրումներն անշարժ գույքի շուկայում մասնավոր գնում չէ: Սա խոշոր ընկերությունների գործարք է, որը ուղղվում է ...

Կարդալ ավելին »

ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին

Սեպտեմբերի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։ Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական ...

Կարդալ ավելին »

Վրաստանի տնտեսական աճը 7 ամսում կազմել է 9.7%

2024 թվականի 7 ամսում Վրաստանի տնտեսական աճը կազմել է 9.7%: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, այժմ գլխավորը տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանումն է: «Մեր տնտեսական աճը հուլիսին կազմել է 13%, հետևաբար 7 ամսվա միջին աճը կազմել է 9.7%, ինչը աղքատության հաղթահարման առումով ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում և տարածաշրջանում: Այս ամենը, իհարկե, ...

Կարդալ ավելին »
ajax-loader