Վրաստանը վառելիքի 81 տոկոսը ներկրում է Ռուսաստանից

2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան վառելիքի ներկրումը հասել է առավելագույնին։ Այդ մասին հաըտնում է aliq.ge-ն՝ հղում անելով BusinessPressNews-ին:

Ըստ տվյալների՝ Վրաստանում սպառվող վառելիքի 81 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, իսկ 2012 թվականին Ռուսաստանից ներմուծումը կազմել է սպառված վառելիքի ընդամենը 8 տոկոսը։

«Միաժամանակ նկատենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն անշեղորեն սպառում է 1,0-1,1 մլն տոննա վառելիք, ինչը նշանակում է, որ սպառումը չի ավելանում, իրականում փոխվում են մատակարարող երկրները»,- նշված է տեղեկության մեջ:

ajax-loader